ՄԱԿ-ի ԱԽ-ն հավանություն է տվել Մալիում ռազմական միջամտությանը
Աշխարհ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հավանություն է տվել Մալիում օտարերկրյա ռազմական միջամտությանը երկրի հյուսիսից իսլամիստներին դուրս մղելու նպատակով. տեղեկացնում է BBC-ն:
ԱԽ-ի անդամները միաձայն համաձայնություն են տվել մեկ տարի ժամկետով մանդատ տրամադրել Արևմտյան Աֆրիկայի ռազմական ներկայացուցչությանն այդ գործողություններն իրականացնելու համար:
Ֆրանսիայի կողմից առաջ քաշված բանաձևում նշվում են այն հիմնական նպատակները, որոնց անհրաժեշտ է հասնել Մալիում, այդ թվում՝ քաղաքական հաշտություն և ազգային զինված ուժերի նախապատրաստում:
Մալիի հյուսիսը մարտին տեղի ունեցած հեղաշրջումից հետո գրավվել էր զինված խմբավորումների կողմից, որոնցից մի քանիսը կապված են Ալ Քաիդայի հետ: Դրանից հետո այնտեղ հաստատվել էին շարիաթի օրենքները:
Արևմտյան Աֆրիկայի պետությունների տնտեսական համագործակցության անդամներն արդեն նշել են, որ ավելի քան 3 հազար զինվոր պատրաստ է մեկնել Մալի, չնայած ակնկալվում է, որ գործողությունները կսկսվեն 2013թ. սեպտեմբերից ոչ շուտ:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)