Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացք Հավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե Մելիքյան Կանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնաս Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում Ո՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. Այվազյան Բիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճը Ինչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ 

Բան Կի-Մունի հոդվածը՝ լեզբուհիների, գեյերի, երկսեռականների և տրանսսեքսուալների իրավունքների պաշտպանության մասին

Աշխարհ

Ձեզ ենք ներկայացնում ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղար Բան Կի-Մունի հոդվածը՝ նվիրված լեզբուհիների, գեյերի, երկսեռականների և տրանսսեքսուալների (ԼԳԲՏ) իրավունքների պաշտպանությանը:

Ես երիտասարդների աշխարհը փոխելու ուժի մեծ ջատագովն եմ, բայց այս շաբաթ ես ողջունում եմ մի 64 տարեկանի, որը պատասխանատու է մի մեծ առաջընթաց ապահովելու համար: Դա մարդ չէ, այլ փաստաթուղթ, որը ծնվել է 1948թ. և ընդմիշտ փոխել է այն, թե ինչպես ենք մենք վերաբերում մեր մարդկային ընտանիքի անդամներին: Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը արմատական փոփոխություն առաջացրեց համաշխարհային մտածողության մեջ' հաստատելով, որ բոլոր մարդիկ` ոչ ոմանք, կամ ոչ մեծամասնությունը, բայց բոլորը, ծնվում են ազատ և հավասար իրենց արժանապատվությամբ և իրավունքներով:

Հռչակագրի իդեալներն իրականացնելու համար պայքարը ՄԱԿ-ի առաքելության մեջ կենտրոնական տեղ է զբաղեցնում: Միջազգային հանրությունը արդեն զգալի փորձ ունի ռասիզմի դեմ պայքարելու, գենդերային հավասարությունը խթանելու, երեխաներին պաշտպանելու և սահմանափակ կարողություններ ունեցող անձանց դժվարությունները հաղթահարելու գործում: Մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու այս ոլորտներում: Բայց մենք շրջում ենք խտրականության ալիքը և’ օրենքի, և’ պրակտիկայի մեջ:

Մինչ որոշ հին նախապաշարմունքներ սկսում են վերանալ, մյուսները մնում են: Աշխարհով մեկ լեզբուհիները, գեյերը, երկսեռականները և տրանսսեքսուալները (ԼԳԲՏ) ենթարկվում են հարձակումների և վիրավորանքների, երբեմն սպանվում: Անգամ երեխաները և դեռահասները ծաղրի են ենթարկվում իրենց հասակակիցների կողմից, ծեծվում են, հետապնդվում, դուրս են մղվում դպրոցից, ընտանիքները հրաժարվում են իրենցից, ստիպողաբար ամուսնացնում են և վատագույն դեպքում նրանց հասցնում են ինքնասպանության: ԼԳԲՏ մարդիկ տառապում են աշխատավայրում, կլինիկաներում և հիվանդանոցներում, ուսումնական հաստատություններում` հենց այն վայրերում, որտեղ նրանց պետք է պաշտպանեն: Ավելի քան 76 պետություններ շարունակում են քրեականացնել համասեռականությունը:

Ես շարունակաբար հանդես եմ եկել այս ողբալի և անարդար խտրականության դեմ և ոգեշնչված եմ վերջին տարիների բազմաթիվ դրական զարգացումներով: Եվրոպայում, Ամերիկայում և մի շարք ասիական ու աֆրիկյան երկրներում տեղի են ունեցել հեռուն տանող բարեփոխումներ, և հասարակական մոտեցման արտակարգ փոփոխություններ աշխարհի շատ հատվածներում: ՄԱԿ-ում մենք ականատես եղանք մի շարք պատմական նորարարությունների: Անցած տարի Մարդու իրավունքների խորհուրդը ընդունեց ՄԱԿ-ի առաջին բանաձևը մարդու իրավունքների, սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության վերաբերյալ' արտահայտելով խորը անհանգստություն ԼԳԲՏ նկատմամբ բռնության և խտրականության շուրջ: Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարը հրապարակեց ՄԱԿ-ի առաջին զեկույցը, որն արձանագրում էր խնդիրը, իսկ Մարդու իրավունքների խորհուրդը այս տարվա սկզբին քննարկեց արդյունքները' առաջին անգամը, երբ ՄԱԿ-ի մարմինը պաշտոնական բանավեճ ծավալեց այդ թեմայի շուրջ:

Ակտիվիստներն օգնել են բացելու այս դուռը: Այժմ մենք չենք կարող թողնել, որ այն փակվի: Մենք բոլորս պետք է հանդես գանք հոմոֆոբիայի դեմ, հատկապես առաջնորդները հանրության առջև:

Դա կոպիտ խախտում է, որ այսքան շատ պետություններ շարունակում են քրեականացնել մարդկանց միայն այն բանի համար, որ նրանք սիրում են նույն սեռի մեկ այլ մարդ արարածի: Որոշ դեպքերում նոր խտրական օրենքներ են ներկայացվում: Մյուս պետություններում այս օրենքները իրենց կողմից ստեղծված չեն, այլ ժառանգված են նախկին գաղութատերերից: 19-րդ դարի նախապաշարմունքներ կրող օրենքները ուժեղացնում են 21-րդ դարի ատելությունը: Այնքան ժամանակ, մինչ օրենքը վերաբերվելու է որոշ անձանց որպես արհամարհելի, քրեական, միայն պատժի արժանի, ավելի լայն հասարակությունը արտոնություն կունենա նույնն անելու:

Այս օրենքները պետք է վերացվեն: Մենք պետք է փոխարինենք դրանք այնպիսի օրենքներով, որ կապահովեն բավարար պաշտպանություն ընդդեմ խտրականության` ներառյալ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքի վրա: Մենք նաև կարիք ունենք ավելի լայն հանրային կրթական ջանքերի` օգնելու մարդկանց հաղթահարել ատելությունը և վախը, ընդունել միմյանց այնպիսին, ինչպիսին կան:

Երբ ես հանդիպում եմ աշխարհի տարբեր առաջնորդների հետ, ես բարձրաձայնում եմ մեր մարդկային ընտանիքի ԼԳԲՏ անդամների հավասարության հարցի շուրջ: Շատ առաջնորդներ ասում են, որ կցանկանային, եթե ի վիճակի լինեին ավելին անելու, բայց մատնանշում են հանրային կարծիքը որպես առաջընթացի խոչընդոտ: Մարդիկ նաև վկայակոչում են կրոնական համոզմունքներն ու մշակութային վերաբերմունքը:

Ես լիովին հարգում եմ մարդկանց հավատալու և հետևելու իրենց կողմից ընտրված ցանկացած կրոնական ուսմունքի իրավունքը: Սա նույնպես մարդու իրավունք է: Բայց երբևիցե չի կարող արդարացում լինել բռնության և խտրականության համար:

Ես հասկանում եմ, որ շատ բարդ կարող է լինել հանրային կարծիքին դիմադրելը: Բայց միայն այն, որ մեծամասնությունը կարող է որոշ անհատների հավանություն չտալ, պետությանն իրավունք չի տալիս զրկելու այդ մարդկանց իրենց հիմնարար իրավունքներից: Ժողովրդավարությունն ավելին է քան մեծամասնության կառավարումը: Այն պահանջում է խոցելի փոքրամասնության պաշտպանությունը թշնամաբար տրամադրված մեծամասնությունից: Կառավարությունների պարտականությունն է դիմակայել նախապաշարմունքներին, ոչ թե հանձնվել դրանց:

Մենք բոլորս դեր ունենք, որ պետք է խաղանք: Դեզմոնդ Տուտուն վերջերս նշել է, որ փոփոխության փրփրած ալիքը միլիոնավոր ելևէջներ է պարունակում իր մեջ: Այս տարի Մարդու իրավունքների օրը նշելիս` եկեք ևս մեկ անգամ հաստատենք մեր պարտավորությունը իրականացնելու Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի խոստումը, որն է բոլոր մարդկանց համար, ինչպես և դա նախատեսված էր:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստՔնի անկայուն ռեժիմը կապվել է դեպրեսիայի ավելի ծանր ախտանիշների հետՌոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարըԲակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտՌեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներՄիզապարկի քաղցկեղի բուժման նոր տարբերակ է հաստատվել ԱՄՆ-ումԵրեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցըԶելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարըԿրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլարՓորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր ՄելքոնյանըԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունըՆավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել ենԲրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ինԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերըԹրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներից
Ամենադիտված