ԱՄՆ-ի դատարանը տուգանել է և կոչումից զրկել աֆղան զինվորի դիակի վրա միզած ենթասպային
ԱՄՆ
ԱՄՆ-ի հատուկ ռազմական դատարանը 500 դոլարով տուգանել է ԱՄՆ-ի զինված ուժերի ծովային հետևակային գնդի սերժանտ Ժոզեֆ Չամբլինին և իջեցրել նրա կոչումը, քանի որ վերջինս մեղադրվում էր Աֆղանստանում սպանված աֆղանստանցի զինվորների դիակների նկատմամբ անհարգելի վերաբերմունք ցուցաբերելու համար: Չամբլինն իրեն մեղավոր է ճանաչել. գրում է Reuters-ը:
Միջադեպը տեղի էր ունեցել աֆղանական Հելմենդ նահանգում 2011թ. մարտ-սեպտեմբեր ամիսների ընթացքում ամերիկյան զորքերի կողմից հակաապստամբական զինված գորողություններ իրականացնելու ժամանակ:
Անհայտ անձը համացանցում տեղադրել էր 39 վայրկյանանոց մի հոլովակ, որը պատկերում է, թե ինչպես են ամերիկյան համազգեստ կրող զինվորները, այդ թվում՝ Չամբլինը, միզում սպանված արնաշաղախ դիակների վրա: Հետաքննության մանրամասները չեն հրապարակվել:
Դատարանը Չամբլինի նկատմամբ մեղադրանք է ներկայացրել նաև ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք ցուցաբերելու համար. ենթասպան թույլ է տվել իր ենթականերին լուսանկարվել դիակների հետ և միզել սպանվածների վրա:
Այդ հոլովակի տարածվելուց հետո Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը կոչ էր արել ամերիկյան իշխանություններին դաժանորեն պատժել միջադեպին մասնակցած հանցագործներին:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Պանետտան իր հերթին նույնպես սուր քննադատության էր ենթարկել ամերիկացի զինվորների ամոթալի արարքը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)