Միրզոյանը և Խերտ Յան Կոպմանը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի կյանքի կոչմանն ուղղված աշխատանքները Բանակի կրճատումը և Ուկրաինայի չեզոքությունը քննարկման ենթակա չեն. Զելենսկի Ռուսաստանի նկատմամբ ավելի քան 30 հազար պատժամիջոց է սահմանվել. Մեդվեդև Երգիչ Քրիս Բրաունը դատապարտվել է դաժան ծեծի համար Չնայած աննախադեպ ճնշումներին, համատարած հետապնդումներին՝ նշված համայնքներում ստացել ենք մեր քաղաքացիների զգալի աջակցությունը. Իշխան Սաղաթելյան Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն «Ոսկե գնդակ»-2026․ պատմական մրցանակաբաշխություն՝ առաջին անգամ Ֆրանսիայից դուրս Իրանի փոխնախագահն աջակցել է գիտության նախարարին, որին Ադրբեջանը քննադատել էր Կալանավոր է փախել դատարանից. Ֆրանսիան միջուկայինով է ուզում զսպել Ռուսաստանին Հայաստանը պետք է ընդունի հակա-SLAPP օրենսդրություն․ Անահիտ Մանասյան ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 12 հարց 

Հազարավոր քաղաքացիներ կանգնած են իրենց եկամուտը կորցնելու եզրին․ Թադևոս Ավետիսյան

Հրապարակումներ

Օրերս Ազգային ժողովում քննարկվում էր 2021-2026 թվականների Կառավարության ծրագրի 2024 թվականի կատարողականի զեկույցը։

Տրված խոստումների տոտալ ձախողումը ինր-որ կերպ կոծկելու, օբյեկտիվ իրավիճակն ու հասունացող սոցիալ-տնտեսական նոր խնդիրները խեղաթուրելու նպատակով օրվա իշխանության պատասխանատուները քննարկումը նորից տարան հանրության մոտ վաղուց արդեն չարչրքված «հներ և նորեր» ձևաչափով։ Նոր ասելիք և պարծենալու գրեթե բան չի մնացել, հետևաբար ընտրողաբար վերցված որոշ ցուցանիշներով փորձեցին համեմատվել նախորդ իշխանությունների հետ։ Այս մասին հոդված է հրապարակել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:

«Իրականում Կառավարության ծրագրի 2024 թվականի կատարողականի զեկույցն ամփոփ կարելի է անվանել «ասֆալտ փռելու և ասֆալտին փռելու» մասին կրկնվող տեքստերի ամփոփագիր։

Հիմա ներկայացնեմ ընթացիկ պետական կառավարման իրական բնույթին վերաբերող հավաքական որոշ ցուցանիշներ, որոնք այս իշխանությունները խնամքով թաքցնում են։

Նախ՝ եկան իշխանության և խոստացան բերել համատարած երջանկություն, ըստ այդմ՝ տնտեսական առնվազն 7 տոկոսանոց տարեկան աճ, աղքատության մակարդակի կրկնակի կրճատում, ծայրահեղ աղքատության վերացում և այպես շարունակ՝ չկատարվող խոստումներ, անսահման աճող պոպուլիզմ։

Իսկ իրականում նախորդ 7 տարիներին արձանագրվել են հետևյալ պաշտոնական ցուցանիշները՝

2017 թվականին տնտեսական աճը 7,5 տոկոս էր, իսկ 2018-2024 թվականներին՝ տնտեսական աճի տարեկան միջին ցուցանիշը կազմել է 5,5 տոկոս՝ 2 տոկոսային կետով պակաս,

2018 թվականին աղքատության մակարդակը կազմել է 23,5 տոկոս, ծայրահեղ աղքատության մակարդակը՝ 1 տոկոս, իսկ հրապարակված վերջին տվյալներով 2023 թվականին այս ցուցանիշները կրկնակի կրճատման և զրոյացման փոխարեն աճել են՝ կազմելով համապատասխանաբար 23,7 տոկոս և 1,1 տոկոս։

Ի դեպ, այս ժամանակահատվածում իրենց կողմից հնչեցվող տվյալներով պետական բյուջեի եկամուտներն աճել են շուրջ 4,2 միլիարդ ԱՄՆ դոլարով, իսկ պետական պարտքն էլ՝ կրկնապատկվել է, աճելով շուրջ 7 միլիարդ ԱՄՆ դոլարով։

2021 թվականի իրենց նախընտրական նոր ծրագրով նորից խոստացան՝

առնվազն 7 տոկոսանոց տնտեսական աճ,

տնտեսական կառուցվածքի բարելավում,

արտաքին տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացիա՝ մեկ երկրից տնտեսական կախվածության թուլացում,

միլիարդավոր ԱՄՆ դոլարի օտարերկրյա ներդրումներ,

կենսաթոշակների նվազագույն չափի համապատասխանեցում պարենային զամբյուղի արժեքին, իսկ կենսաթոշակի միջին չափը՝ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին։

Իսկ ի՞նչ է արձանագրվել իրականում՝

նախորդ երեք տարիների՝ 2022-2024 թվականների երկնիշին մոտ տնտեսական միջին տարեկան աճի շուրջ 2/3-րդ մասը փորձագիտական, այդ թվում՝ միջազգային, տարբեր գնահատումներով բաժին է ընկնում արտաքին դրական գործոններին՝ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված,

արտաքին դրական նշված գործոնի ազդեցության նվազմանը զուգընթաց կրճատվել է տնտեսական աճի տեմպը․ 2022 թվականի 12,6 տոկոսից՝ 2024 թվականին դառնալով 5,9 տոկոս, իսկ այս տարվա համար Կառավարությունը լավագույն դեպքում ակնկալում է 5 տոկոս աճ,

տնտեսական կառուցվածքի բարելավման, իրական հատվածի առաջանցիկ զարգացման փոխարեն ավելանում և խորանում  են խնդիրները․ գյուղատնտեսությունը «ազատ անկման» մեջ է՝ 2024 թվականին արձանագրվել է գրեթե զրոյական աճ՝ 1,6 տոկոս, որը տնտեսության միջին աճին զիջում է գրեթե 4 անգամ, առանց ռուսական ոսկու վերարտահանման հայտնի ֆենոմենի՝ արդյունաբերության ոլորտը գրանցել է անկում,

արտաքին տնտեսական դիվերսիֆիկացիայի փոխարեն էապես խորանում է մեկ երկրից տնտեսական կախվածությունը․ ՌԴ-ի հետ արտաքին առևտրաշրջանառությունը 2024 թվականին շարունակել է թռիչքաձև աճը՝ նախորդ տարվա համեմատ 57 տոկոսով, իսկ տեսակարար կշիռը ավելացել է 4 տոկոսային կետով՝ դառնալով 41,1 տոկոս, միևնույն ժամանակ՝ ԵՄ անդամ երկրների հետ արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է շուրջ 12 տոկոսով, իսկ տեսակարար կշիռը նվազել է 4,7 տոկոսային կետով՝ դառնալով ընդամենը 7,7 տոկոս,

միլիարդավոր դոլարի օտարերկրյա ներդրումներ ներգրավելու շարունակական խոստումների փոխարեն 2024 թվականին արձանագրվել է օտարերկրյա կապիտալի փախուստ տնտեսության իրական հատվածից, մասնավորապես՝ ընդհանուր օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքը եղել է բացասական՝ – շուրջ 291 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը՝ – 115 միլիոն ԱՄՆ դոլար։

Շուրջ երեք տարի նվազագույն և բազային կենսաթոշակի, անապահովության նպաստների չափերը չեն ավելացել։ Հետևաբար, առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճով պայմանավորված սոցիալական այս խմբերի քաղաքացիների իրական եկամուտները կրճատվում են։

Կենսաթոշակի նվազագույն չափը կազմում է 36000 դրամ, որը 14 տոկոսով պակաս է պարենային զամբյուղի արժեքից (41980 դրամ), անապահովության նպաստի չափը ավելի, քան 2 անգամ պակաս է նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից (75811 դրամ), իսկ կենսաթոշակի միջին չափը նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից պակաս է ավելի, քան 40 տոկոսով։

Այսինքն՝ նվազագույն թոշակ, անապահովության նպաստ ստացողները ծայրահեղ աղքատ են, իսկ միջին կենսաթոշակ ստացողները՝ չափավոր աղքատ։

Ավելին՝ աղքատության մակարդակի չնչին՝ 1 տոկոսային կետով նվազման պարագայում, հակասոցիալական քաղաքականության հետևանքով անապահովության նպաստ ստացող ընտանիքների թիվը կրճատվել է շեշտակի։ Միայն 2024 թվականին այս ընտանիքների թիվը կրճատվել է 7271-ով կամ շուրջ 11 տոկոսով, որոնց հիմնական մասը իրականում աղքատ են։ Փաստորեն, նվազում է նաև սոցիալական աջակցության հասցեականությունը։

«Հարկատուն հերոս է», «նպաստից դեպի աշխատանք», «աղքատներին օգնենք, որ աշխատեն ու ապրեն» կարգախոսերի ներքո՝ իրականում կեղեքում են ՓՄՁ սուբյեկտներին՝ հարկային տեռորի գործադրումներով, «տուգանքի մատերիալ» դիտարկելով և հարկային բեռը ո՛չ ավել, ո՛չ պակաս կրկնապատկելով, հարկային առկա օբյեկտիվ արտոնությունները վերացնելով։

Հետևանքը չի ուշանում՝ փոքր և միկրո բիզնեսով ինքնազբաղված տասնյակ հազարավոր քաղաքացիներ կանգնած են իրենց աշխատանքով ստեղծվող միակ եկամուտը կորցնելու եզրին կամ արդեն իսկ կորցրել են։

Այսինքն՝ Կառավարության գործուն «աջակցությամբ» գտնվում են «աշխատանքից դեպի նպաստ» ճանապարհին։

2020 թվականին էլ վերացրեցին եկամտահարկի սոցիալական բաղադրիչը՝ նույն դրույքաչափը սահմանելով և՛ աշխատող աղքատների համար, և՛ ամսական միլոնավոր դրամի եկամուտ ստացողների համար։ Եվ սա այն դեպքում, երբ աշխատողների շուրջ 1/4-րդ մասն աշխատում են նվազագույն աշխատավարձով։ Նրանք շարունակում են մնալ աշխատող աղքատներ, քանի որ նույնիսկ մեկ անձի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքը գերազանցում է նվազագույն ամսական աշխատավարձի չափը։

2021 թվականից էլ «շքեղության հարկի» քողի տակ քաղաքացիների գույքահարկի բեռը մինչև 2026 թվականը փուլային բարձրացրացնում են՝ 4-5 անգամ։ Զուգահեռաբար՝ վերացրեցին նաև ցածրարժեք գույք ունեցողների համար նախատեսված չհարկվող շեմը

Ի դեպ, օրերս մերժեցին ցածրարժեք գույք ունեցող անապահով խավի գույքահարկի թռիչքաձև հետագա աճը կասեցնող օրենսդրական նախագիծը, որը ներկայացրել էինք Ազգային ժողովի քննարկմանը։

Ակնհայտ է՝ «հարկ տուր, որ ասֆալտ անենք» բանաձևի ներքո խորանում է եկամուտների անարդար բաշխումը, ավելանում են առանց այն էլ խոցելի խմբերի քաղաքացիների սոցիալական խնդիրները՝ իրենց բոլոր հետևանքներով։ Սա, իհարկե, արդարացիորեն առաջացնում է ցածր եկամուտ ունեցողների սոցիալական բողոքը՝ ավելացող դրսևորումներով։

Այստեղ էլ լուծումը նույնն է․ անսահման պոպուլիստական, սեփական ծրագրային խոստումների հանդեպ բացարձակ անպատասխանատու և ամեն ինչում իրենցից դուրս մեղավորներ գտնելու վարքագծով առաջնորդության ամբողջական իշխանազրկում, որն օր-օրի ավելի է մոտենում և այլընտրանք չունի»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Միրզոյանը և Խերտ Յան Կոպմանը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի կյանքի կոչմանն ուղղված աշխատանքները Բանակի կրճատումը և Ուկրաինայի չեզոքությունը քննարկման ենթակա չեն. ԶելենսկիՌուսաստանի նկատմամբ ավելի քան 30 հազար պատժամիջոց է սահմանվել. Մեդվեդև Երգիչ Քրիս Բրաունը դատապարտվել է դաժան ծեծի համար Չնայած աննախադեպ ճնշումներին, համատարած հետապնդումներին՝ նշված համայնքներում ստացել ենք մեր քաղաքացիների զգալի աջակցությունը. Իշխան ՍաղաթելյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն «Ոսկե գնդակ»-2026․ պատմական մրցանակաբաշխություն՝ առաջին անգամ Ֆրանսիայից դուրս Իրանի փոխնախագահն աջակցել է գիտության նախարարին, որին Ադրբեջանը քննադատել էր Կալանավոր է փախել դատարանից. Ֆրանսիան միջուկայինով է ուզում զսպել ՌուսաստանինՀայաստանը պետք է ընդունի հակա-SLAPP օրենսդրություն․ Անահիտ ՄանասյանԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 12 հարցԱլեն Սիմոնյանը և Գերտ Յան Կուպմանը կարևորել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների հետևողական զարգացումըՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկման համակարգերի վերաիմաստավորմանը վերաբերող հարցերNBC. Իլինոյսի տասնմեկ շրջաններ կքվեարկեն 51-րդ նահանգը ստեղծելու օգտինԱշտարակում 38-ամյա տղամարդը սպառնացել է բռնություն գործադրել շտապօգնության բժիշկների նկատմամբՀունվար-սեպտեմբերին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 27.8 մլրդ դրամ հավելուրդովTimes-ը հրապարակել է Ուկրաինայի համար հաշտության պայմաններըԵղոյանը չի բացառել կաթողիկոսին քննիչ հանձնաժողով հրավիրելու հնարավորությունըԲըրնհեմը բացառում է Մեծ Բրիտանիայում արտահերթ ընտրությունների հնարավորությունըԴատարանը թույլատրել է Արշակ Խաչատրյանին բուժման նպատակով դուրս գալ ՎաղարշապատիցERR․ Էստոնիան Նարվայի մոտակայքում ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններ է անցկացնումՃնշումներ՝ ԱՄՆ-ում հայերի նկատմամբ. Զբաղվեք սեփական երկրի խնդիրներով․ Ադրբեջանը՝ ԻրանինՎրաստանը հայտարարել է, որ 2024 թվականի խորհրդարանական ընտրությունները կմնան ԵՄ-ի համար ամոթալի օրԳլենդելում հայ ընտանիքի ձերբակալության մասին ահազանգեր, Ստեփանավանի ընտրական անակնկալըCNN. Նեթանյահուն չի կարողացել համոզել Թրամփին հարվածել Իրանին Իսրայելի ընտրություններից առաջՀաջիևը կրկին մեղադրանքներ է հնչեցրել հայերի հասցեին և ներողություն պահանջելԱրտակարգ պատահար․ Երևանում «Deepal»-ը վրաերթի է ենթարկել տատ ու թոռան, ապա բախվել երկու կայանված մեքենայիԼեհ-ուկրաինական սահմանին մեքենաների հերթեր են գոյացելՀայ դատի կենտրոնական գրասենյակը ներկայացրել է Ռուբեն Վարդանյանի գործի վերաբերյալ իրավական ժողովածուԻրանը ԵՄ-ից որևէ առաջարկ չի ստացել Մերձավոր Արևելքի իրավիճակի շուրջ բանակցությունների համարԱրմավիրի դատարանից կալանավոր է փախել․ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնումՔարով բարձված «ԶԻԼ»-ը բախվել է կովին․ անասունը սատկել է, բեռնատարը՝ կողաշրջվելԱրշակ Սրբազանը հետագա դատական նիստերին չի մասնակցի. դատարանը բավարարեց միջնորդությունըՖրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդՎիեննայի փառատոնի շուրջ սկանդալից հետո WOFA-ն նոր հրավեր կուղարկի Արցախի համույթներինBBC-ի փորձագետները քննարկել են «Ոսկե գնդակի» հավակնորդներին․ գլխավոր անունների թվում է ՅամալըԲնակարանային գողությունների թիվը նվազել է՝ հանցավոր խմբերի բացահայտման արդյունքում. ՍարգսյանՖրանսիան կշարունակի պարետային ժամ սահմանել խոշոր քաղաքներումԳյումրիում բնակելի տուն է այրվել․ քաղաքացուն տեղում բուժօգնություն է ցուցաբերվելՍևանից դուրս են բերվել ապօրինի խեցգետնորսիչներՀԵՑ-ը այս տարվա երրորդ եռամսյակի ավարտին երկու անգամ ավել հարկ է վճարել պետբյուջե․ Ռոմանոս ՊետրոսյանԶելենսկին հայտարարություն է արել Ռուսաստանի հետ տարածքների փոխանակման մասին«Քլիվլենդ Բրաունսը» հաղթանակով վերադարձել է AFC North-ի առաջատարի դիրքԵկամուտների հայտարարագրերի լրացման գործընթացը պարզեցվել է, վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է․ ՊԵԿTasnim. Իրանի նախագահը կմեկնի Ռուսաստան՝ գազ արտահանողների գագաթնաժողովին մասնակցելու համարԱրարատում ապօրինի ընդերքօգտագործման պատճառած 50 մլն դրամի վնասը վերականգնվել էԼեհաստանը F-16-ի օդաչուների պակաս ունիԵրևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 7 և 10-ամյա քույրերը վերակենդանացման բաժանմունքում ենՓաշինյանն ու Կուպմանը անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացիկ փուլին
Ամենադիտված