Բողոքի ակցիա Մաշտոցի պուրակում
Հայաստան
Այսօր Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամներն ու մի խումբ բնապահպաններ բողոքի ակցիա էին անցկացնում Մաշտոցի պուրակում: Նրանք Մաշտոցի պուրակից շարժվեցին դեպի ՀՀ գլխավոր դատախազության շենք, որտեղ պատրաստվում են գրավոր դիմում հանձնել դատախազ Աղվան Հովսեփյանին: Ակտիվիստներն իրենց հայտարարության մեջ նշեցին, որ Թեղուտի հանքավայրի շահագործման վերաբերյալ բացահայտվել են նոր մեքենայություններ ու ապօրինություններ, որոնք իրականացրել է ACP ընկերությունը' ՀՀ պետական մարմինների թողտվությամբ: Մեր գնահատմամբ տեղի է ունեցել քրեական հանցագործություն, որի բացահայտման համար Հատուկ քննչական ծառայությունը պետք է հարուցի քրեական գործ:
Նրանք կոչ արեցին գիտակից հանրությանը թույլ չտալ մեր երկրի ընդերքի ապօրինի շահագործումը և մասնակցություն ունենալ կյանքին վերաբերող կարևորագույն որոշումների կայացմանը:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի