Ծեծկռտուք Ֆինանսների նախարարությունում. նախարարը՝ «ռազբորկաների» կիզակետում (լրացված)
Հայաստան
Lurer.com-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ այսօր կեսօրին վիճաբանություն է տեղի ունեցել ՀՀ ֆինանսների նախարարությունում։
Ծեծկռտուքին միջամտել են նաև նախարարության վարչության պետերն ու նախարարի տեղակալները, անգամ՝ նախարար Վաչե Գաբրիելյանը:
Նախարարության իրավաբանական վարչության առաջատար մասնագետ Ա. Բադալյանի և գլխավոր մասնագետ Հ. Աճեմյանի միջև առաջացած վեճը վերածվել է ծեծկռտուքի։ Նախարարը ծեծկռտուքի մասնակիցներից բացատրություն է պահանջել:
Պարզվում է՝ ողջ ծեծկռտուքի հիմնական պատճառն այն է եղել, որ Հ. Աճեմյանը ծխախոտը ձեռքին անցնելիս անհարմարություն է պատճառել Բադալյանին, վերջինս Աճեմյանի հետևից ռեպլիկ է բաց թողել, և կռիվը պատրաստ է:
Այս պահին Ֆիննախի աշխատակիցները սրտատրոփ սպասում են նախարարի արձագանքին:
Տեղեկացնենք նաև, որ իրավաբանական վարչության պետի պատճառով օրեր առաջ աշխատանքից ազատվել էր 3 բաժնի պետ։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի