Նայում եմ ու մտածում՝ լավ, ինչպես կարող է երկիրը լինել այսքան կոկիկ․ Փաշինյանը՝ Էստոնիայի մասին
Հրապարակումներ
Պաշտոնական այցով Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում եմ։ Նայում եմ ու մտածում՝ լավ, ինչպես կարող է քաղաքը, երկիրը լինել այսքան կոկիկ, այսքան խնամված։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։
«Պատասխանի միայն մի տարբերակ կա։ Նման բան կարող է լինել, եթե հավաքողի հետեւից աղտոտողի խիստ պակաս կա, բառիս բուն իմաստով դեֆիցիտ։
Կառուցող-նորոգողի հետեւից ջարդող-փչացնողի խիստ պակաս կա, բառիս բուն իմաստով դեֆիցիտ։
Երեկ Էստոնիայի հայ համայնքի մի ներկայացուցիչ, որ ուսուցիչ է աշխատել տեղի դպրոցներում, ասում էր՝ եթե էստոնացի աշակերտին հարցնես, ո՞րն է քո տունը, կպատասխանի՝ Էստոնիան»,– գրել է նա։
