Աննա Մնացականյանը նշանակվել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրեն
Հայաստան
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրեն է նշանակվել ժամանակավոր պաշտոնակատար, մասնագիտությամբ ծրագրավորող նախկին տնօրեն Նարեկ Առուշանյանի այրին՝ Աննա Մնացականյանը:
Ինչպես Lurer.com-ի հետ զրույցում ասաց ինքը՝ Աննա Մնացականյանը: Երկու ամիս է, ինչ ակտիվ գործընթացը սկսվել է:
«Հիմա կոնկրետ կիսամյակային քննությունների փուլում ենք գտնվում, նաև տարեկան հաշվետվություններ են ներկայացվում, այսինքն՝ զբաղված առօրյա կյանքով»,-ասաց քոլեջի տնօրենը:
Հարցին, թե ի վերջո բողոքի ցույցերն ու հակառակ կարծիքներն ինչ ազդեցություն ունեցան քոլեջի վրա, վերջինս պատասխանեց. «Բողոքները քոլեջի ներքին կյանքի վրա ոչ մի ազդեցություն չթողեցին, բայց Թերլեմեզյանի անվանումը փորձեցին վարկաբեկել: Ի վերջո, հնարավոր չէ վարկաբեկել մի բան, ինչը արդյունքներով, վստահ եմ, որ կներկայանա հանրության ուշադրությանը, իսկ ներքին կյանքի վրա երբևիցե ազդեցություն չունեցավ»:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի