Վայոց Ձորի դատախազն ազատվել է աշխատանքից. այլ կադրային փոփոխություններ դատախազությունում
Հայաստան
ՀՀ գլխավոր դատախազի հրամանով Վայոց ձորի մարզի դատախազ Էդուարդ Հակոբյանն ազատվել է աշխատանքից՝ սեփական դիմումի համաձայն, իսկ վերջինիս փոխարեն Վայոց ձորի դատախազ է նշանակվել Հովիկ Սուքիասյանը՝ ազատվելով Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի պաշտոնից:
Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ է նշանակվել Համլետ Զաքոյանը՝ ազատվելով Արագածոտնի մարզի դատախազի պաշտոնից: Իսկ Արագածոտնի մարզի դատախազ է նշանակվել Հակոբ Մարտիրոսյանը՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնից:
ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով տեղի են ունեցել նաեւ մի քանի այլ փոխատեղումներ:
Մասնավորապես՝ Թեւոս Միրզաբեկյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ՝ ազատվելով Շիրակի կայազորի զինվորական դատախազի պաշտոնից, իսկ վերջինիս փոխարեն Շիրակի կայազորի զինվորական դատախազ է նշանակվել Հովհաննես Թադեւոսյանը՝ ազատվելով նույն կայազորի զինվորական դատախազի տեղակալի պաշտոնից:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի