Ֆինանսների նախարարությունը պարզաբանում է
Հայաստան
Ինչպես ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են նախարարությունում ընդամենը տեղի է ունեցել վիճաբանություն երկու աշխատակիցների միջև, որոնցից մեկը' Իրավաբանական վարչության առաջատար մասնագետ Արմեն Բադալյանը, նախկինում նման վիճաբանություն հրահրելու համար արդեն իսկ ենթարկվել է կարգապահական տույժի: Հաշվի առնելով նշված հանգամանքը, ՀՀ ֆինանսների նախարարությունը համապատասխան գրություն է ուղարկել ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի քննարկմանը, որպեսզի վերջինս տա իր համաձայնությունը' «ՀՀ քաղծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի գ) կետի համաձայն Արմեն Բադալյանի նկատմամբ «խիստ նկատողություն» կարգապահական տույժ կիրառելու համար:
Հիշեցնենք, որ Lurer.com-ն արդեն տեղեկացրել էր այն մասին, որ այսօր կեսօրին վիճաբանություն է տեղի ունեցել ՀՀ ֆինանսների նախարարությունում։
Ծեծկռտուքին միջամտել են նաև նախարարության վարչության պետերն ու նախարարի տեղակալները, անգամ՝ նախարար Վաչե Գաբրիելյանը:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի