Արամ Հարությունյանը հանդիպել է Բակո Սահակյանի հետ
Արցախ
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի ղեկավարած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով գտնվում էրԼեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Դեկտեմբերի 19-ին,երեկոյան նախարար Հարությունյանը հանդիպում է ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արցախի միջև բնապահպանությանոլորտում իրականցվող աշխատանքներնուդրանցարդյունքները, ինչպես նաև ոլորտին առնչվող այլ հարցեր: Զրուցակիցները կարևորել են փորձի փոխանակումը երկու երկրների միջև:
Նշենք, որ նախարար Արամ Հարությունյանի գլխավորած պատվիրակության կազմում են եղել նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, իրավաբանական վարչության պետ Գարիկ Սարոյանը, ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Վոլոդյա Նարիմանյանը և պաշտոնատար այլ անձինք:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան