Կներկայացվի Սփյուռքի նախարարության 2012թ. գործունեության հաշվետվությունը
Հասարակություն
Դեկտեմբերի 24-ին՝ ժ. 11.00 տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի մամուլի ասուլիսը՝ ՀՀ սփյուռքի նախարարության 2012թ. գործունեության վերաբերյալ (հասցե՝ Վ. Սարգսյան 26/1, «Էրեբունի Պլազա» բիզնես-կենտրոն, 9-րդ հարկ, «Էրեբունի» դահլիճ):
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը հաշվետու ժամանակաշրջանում իր գործունեությունը նպատակաուղղել է ՀՀ սփյուռքի նախարարության առջեւ դրված գերակա խնդիրների իրականացմանը՝ սիրիահայերի հիմնախնդիրների համակարգում, «Սփյուռք» ամառային դպրոցի ստեղծում, «Իմ Հայաստան» փառատոնի կազմակերպում, «Արի տուն» ծրագրի իրականացում:
Իրականացվել են 2012թ ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կներկայացնի նախարարության 2012թ. ձեռքբերումները և 2013թ. անելիքները:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը