Մայքլ Ջեքսոնի՝ «սվարովսկի» քարերով սև ձեռնոցը վաճառվել է
Աշխարհ
Մայքլ Ջեքսոնի սև ձեռնոցը նոր տեր ունի: «Սվարովսկի» քարերով սև ձեռնոցը վաճառվել է Լոս Անջելեսում կայացած աճուրդում՝ 199,069.000 ԱՄՆ դոլարով: Ինչպես հայտնում է AFP-ը՝ «միայնակ» ձեռնոցը զարդարում էր երգչի ձեռքը 1984 թվականին ՝ American Music Awards երաժշտական մրցանակաբաշխության ընթացքում:
Մրցանակաբաշխության ժամանակ Մայքլը հայտարարեց, որ «մի ձեռնոցը երկուսից լավ է», իսկ ավելի ուշ բարեգործական միջոցառման ժամանակ նա այն նվիրեց մի հիվանդ երեխայի: Հայտնի չէ, թե վերջին տարիներին այդ հազվագյուտ իրը ում է պատկանել և թե ինչպես է այն հայտնվել աճուրդի տան տնօրինության տակ:
Հիշեցնենք, որ Մայքլ Ջեքսոնը մահացել է 2009 թվականի հունիսի 25-ին՝ 51 տարեկանում:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)