Ի՞նչ արդյունավետությամբ է գործում մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը
Հասարակություն
Գյումրու «Ֆոտոն» վարժարանի և ՀՊՃՀ Գյումրու մասնաճյուղի հենակետային վարժարանի բանավեճի ակումբները դեկտեմբերի 20-ին բանավեճ անցկացրեցին «Ի՞նչ արդյունավետությամբ է գործում մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը» թեմայով:
Բանավեճի ընթացքում կողմերը խոսեցին Պաշտպանի արագ արձագանքման բաժնի արդյունավետ գործունեության մասին, օրենսդրական բարեփոխումների, Պաշտպանին հասցեագրված դիմում-բողոքների ընթացքի, քաղաքացիներին տրված խորհրդատվությունների և բոլոր այն գործառույթների մասին, որոնք իրականացնում է Պաշտպանի աշխատակազմը:
Ե´վ կողմ, և´ դեմ թիմերը, անկախ իրենց դիրքորոշումից, իրենց ելույթներում կարևորում էին Պաշտպանի գործունեությունն ու դերը հասարակությունում:
Բանավեճի ավարտից հետո Պաշտպանի աշխատակազմի Շիրակի տարածքային գրասենյակի աշխատակիցները, ողջունելով նմանատիպ միջոցառումները, աշակերտներին և հանդիսատեսին առավել հանգամանալից ներկայացրեցին Պաշտպանի աշխատակազմի գործառույթները, մարզային գրասենյակների կարևորությունը՝ միաժամանակ փաստելով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի պատրաստակամությունը յուրաքանչյուր քաղաքացու խնդրի լուծման գործում:
Բանավեճը կազմակերպել էր «Ջինիշյան հիշատակի» հիմնադրամը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը