«Դու այս փորձությունը ևս կանցնես և կշենացնես քո երկիրը…». Սեյրան Օհանյան
Հրապարակումներ
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ մեջբերելով Գարեգին Նժդեհի հետևյալ խոսքերը․
«Ես ճանաչում եմ քեզ, երկաթե՛ ժողովուրդ, որին աստվածային կամքով, վկա է քո պատմությունը, տրված է առասպելական փյունիկի՝ իր աճյունից վերածնվելու կարողությունը։
Դու, քրտինքի հերո՛ս ժողովուրդ, որի ստեղծագործ ձեռքերը դժվարացան անդամալուծել անգամ լենկթեմուրները՝ մեծ ու փոքր… Դու այս փորձությունը ևս կանցնես և կվերաշինես ու կշենացնես քո երկիրը…
Ես ճանաչում եմ քեզ, չար բախտի հետ պայքարի մտած անընկճելի՛ ժողովուրդ, խորապես հավատում քո մեծ ու երջանիկ ապագային… և կարոտով ու երկյուղածությամբ ծունկի գալիս ու համբուրում քո՝ աշխատանքի մեջ կոշտացած ու սրբացած, քո հայրենաշեն ձեռքը»։
Գարեգին Նժդեհ


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ