Վրաստանում ընդդիմադիր հեռուստաալիքը դադարեցնում է հեռարձակումը
Վրաստան
Վրացական ընդդիմադիր «Մտավարի Արխի» հեռուստաալիքը դադարեցրել է հեռարձակումը՝ ֆինանսավորման խնդիրների պատճառով։ Այս մասին հայտնել է հեռուստաալիքի մամուլի ծառայությունը։
«Մենք դիմացանք անհնարինին, բայց, ինչպես հաճախ է պատահել Վրաստանի պատմության մեջ, մեր ամրոցը կոտրվեց ներսից, արտաքին թշնամին չկարողացավ հաղթել մեզ։ Մեզ կործանեց հենց այն մարդը, ով մի ժամանակ օգնել էր կառուցել այս անառիկ պատերը։ Մեր հիմնադիրներից մեկը հանգեցրեց «Մտավարի Արխիի» փակմանը՝ անձնական պատճառներով կամ վրեժխնդրությունից ելնելով», - ասվում է հեռուստաալիքի հայտարարության մեջ։
«Մտավարի Արխի» հեռուստաալիքը գործարկվել է 2019 թվականի սեպտեմբերին։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)