«Հրապարակ». Պուտինի այցը Հայաստան ուժի մե՞ջ է
Հայկական Մամուլ
Թերթի իշխանական աղբյուրները մի քանի օր առաջ տեղեկացրել էին, որ հունվարի 13-14-ին վերջապես Հայաստան կժամանի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Երեկ թերթը փորձեց նույն աղբյուրներից ճշտել՝ ուժի մե՞ջ է այդ այցը, որովհետև, ինչպես երևաց նախորդ օրը տեղի ունեցած ՀԱՊԿ և ԵվրԱզէՍ-ի գագաթնաժողովներից, այդ թվում և Խրիստենկոյի՝ Հայաստանն էքսկլավ անվանելուց, ՌԴ մայրաքաղաքում ամեն բան այնքան էլ հարթ չի ընթացել՝ Ուկրաինայի նախագահի բացակայության և Ուզբեկստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու ֆոնին, որոնք կասեցրել են Եվրասիական և Մաքսային միության պուտինյան հաղթական ընթացքը: Ավելին՝ Պուտին-Սարգսյան հանդիպումը նշված ժամից ավելի ուշ է տեղի ունեցել, և Հայաստանի անդամակցության հարց չի քննարկվել:
«Նախնական պայմանավորվածություններն այս պահին դեռ ուժի մեջ են»,- Պուտինի այցի հետ կապված՝ տեղեկացրել է թերթի աղբյուրը:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին