«Ժողովուրդ». Բնակիչները վախենում են Հերմինե Նաղդալյանի ավտոբուսներից
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին պատկանող Երևան-Սիսիան երթուղու ավտոբուսներն այնքան են հնացել, որ տեղի բնակիչները չեն կարողանում դրանցից օգտվել, վախենում են անգամ նստել:
Սիսիանի մի խումբ բնակիչներ օրաթերթին հասցեագրած իրենց այս դժգոհությունը հայտնելու հետ մեկտեղ տեղեկացրել են, որ ստիպված խմբեր են կազմում ու Երևան գալիս տաքսիներով: Բայց Նաղդալյանը, իմանալով այդ մասին, տաքսի ծառայությունների սեփականատերերին հորդորել է իր «գծի հաշվին» հարստանալու համար ամեն ամիս իրեն որոշակի գումար տալ:
Թերթը փորձել է լուրի իսկությունը ճշտել Հերմինե Նաղդալյանից, սակայն գծատիրուհին համառորեն չի պատասխանել թերթի հեռախոսազանգերին:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին