«Ժողովուրդ». Վարչապետն իր էջն է բացել նաև Twitter-ում
Հայկական Մամուլ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը սկսել է «տարածվել» ինտերնետային «ոլոլորտում». նա իր էջն է բացել նաև Twitter սոցիալական կայքում: «Ժողովուրդ»-ը հիշեցնում է, որ վարչապետն իր էջն ունի Facebook-ում, նաև իր անձնական բլոգը, սակայն վերջին շրջանում բլոգը գրեթե չի օգտագործում:
Ուշագրավն այն է, որ Twitter-ում էջ բացելու միտքը վարչապետի մոտ հղացել է Գերմանիա և ԱՄՆ կատարած այցերից անմիջապես հետո: Ամենայն հավանականությամբ, այդ երկրների տարբեր համալսարաններում Տ. Սարգսյանի ունկնդրած դասախոսությունների հետևանքը եղել է նման պայծառ մտքի հղացումը:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին