«168 Ժամ». Ազատական ուժերը, ի դեմս Հրանտ Բագրատյանի, կունենան իրենց թեկնածուն
Հայկական Մամուլ
«Գտնում եմ, որ սա շատ դրական ազդեցություն է ունենալու, որովհետև այդ դեպքում ազատական ուժերը, ի դեմս Հրանտ Բագրատյանի, կունենան իրենց թեկնածուն»,- «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Աժ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը՝ ի պատասխան հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերվում ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հնարավոր առաջադրմանը նախագահական ընտրություններում:
Հարցին՝ «Ազատ դեմոկրատները» թեկնածու առաջադրելո՞ւ են նախագահական ընտրություններում, ՀՀ նախկին արտգործնախարարը պատասխանել է. «Դեռ որոշված չէ»: Թերթի թղթակիցը նաև հետաքրքրվել է՝ Ալ. Արզումանյանն ինչպե՞ս է գնահատում ՀՀ նախագահի ելույթը ՀՀԿ վերջին համագումարում, ինչին ի պատասխան՝ նա ասել է, որ չի ուզում դա քննարկել: «Կենացները չեմ քննարկում»,- ասել է Ա. Արզումանյանը:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին