«ՉԻ». Սերժ Սարգսյանի թիմում որոշել են զբաղվել Քաղծառայության խորհրդով
Հայկական Մամուլ
«ՉԻ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի թիմում որոշել են նախատոնական օրերից հետո լրջորեն զբաղվել ՀՀ Քաղծառայության խորհրդով: Բանն այն է, որ այս խորհուրդը ստեղծվել է 2002 թվականին, և շուրջ 10 տարի է, ինչ այս խորհրդի կազմը երբևէ չի փոխվել և չի «թարմացվել»: Խորհրդում մեկ-երկուսն են փոխարինվել նոր կադրերով, այն էլ այն պատճառով, որ վերջիններիս նշանակել են այլ պաշտոնի:
Հիմա Սերժ Սարգսյանի թիմում որոշել են խորհրդում էական փոփոխություններ իրականացնել, մասնավորապես՝ թարմացնելով խորհրդի «կադրային բազան»: Այնպես որ՝ առաջիկա ամիսների ընթացքում այս խորհրդի որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ ստիպված կլինեն հրաժեշտ տալ իրենց պաշտոններին, որոնք զբաղեցնում են արդեն 10 տարի:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին