Երկու օր ձգվող անկարգություններ Արգենտինայում. 2 զոհ, տասնյակ վիրավորներ
Աշխարհ
Արգենտինայում մի քանի օր շարունակ չէին դադարում անկրագությունները, որոնց արդյունքում զոհվել է 2 մարդ, տասնյակ արգենտինացիներ վիրավոր են, մոտ 500 մարդ ձերբակալվել է:
Անկարգությունները սկսվել էին ուրբաթ օրը երկրի արևմուտքում, ապա ուրբաթ օրը տարածվել նաև երկրի մյուս քաղաքներում, այդ թվում՝ նաև Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսին մոտ գտնվող քաղաքներում:
Երկրի իշխանությունները հավաստիացնում են, որ ոստիկանությունը որևէ առնչություն չունի անկարգությունների ընթացքում տեղ գտած երկու քաղաքացու մահվան հետ: Անկարգությունների մասնակիցների դեմ պարբերաբար կիրառվում էր արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ:
Արգենտինայի կառավարության ներկայացուցչի խոսքերով՝ վերջին օրերի իրադարձությունները քաղաքական ենթատեքստ ունեն և «պատահական չէ, որ համընկել են» բուռն բողոքի ակցինաների և անկարգությունների 11-ամյակի հետ, որից հետո 2011-ի դեկտեմբերի 20-ին երկրի նախագահ Ֆերնանդո դե լա Րուան հրաժարական տվեց:
Արգենտինական իշխանությունները պնդում են, որ տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետևում կանգնած են ընդդիմադիր արհմիությունների առաջնորդները: Երկրի խոշորագույն՝ բեռնատար մեքենաների արհմիության ղեկավար Ուգո Մոյանոն կտրականապես հերքել է այս մեղադրանքները և հայտարարել այս կապակցությամբ կառավարությանը դատի տալու մտադրության մասին. փոխանցում է Вести.ru-ն:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)