Հարավային Սուդանի բանակը ռուսական ուղղաթիռ է ոչնչացրել
Ռուսաստան
ՄԱԿ-ի ստորաբաժանումներից մեկի տնօրինության տակ գտնվող Ми-8 ռուսական ուղղաթիռը դեկտեմբերի 21-ին Հարավային Սուդանի արևելքում գտնվող Ջոնգլի նահանգում ոչնչացվել էր տեղի բանակի կողմից: Ինչպես հայտնում է Риа Новости-ն, այդ մասին տեղեկացրել է ՄԱԿ-ի ներկայացուցիչ Էդուարդո դել Բուեյը:
Գործակալությունը, հղում կատարելով Ռուսաստանի ուժային կառույցներին, հայտնում է, որ զոհվել է 5 մարդ, այդ թվում՝ 4 ռուս:
Հարավային Սուդանի բանակն իր վրա է վերցրել ՄԱԿ-ի ռուսական Ми-8 ուղղաթիռի կործանման պատասխանատվությունը: Ըստ Հարավային Սուդանի ռազմական ներկայացուցիչ Ֆիլիպ Ագերի՝ ուղղաթիռը ոչնչացվել էր սխալմամբ, քանի որ այն շփոթել էին թշնամական օդանավի հետ:
Ագերի խոսքերով՝ Հարավային Սուդանի բանակը նման սխալ է թույլ տվել, քանի որ ՄԱԿ-ը չէր զգուշացրել, որ իր ուղղաթիռը գտնվելու է այդ տարածքում: Ուղղաթիռը կործանվել էր զենիթային զենքի միջոցով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)