Եվրամիության գագաթաժողովի ժամանակ քննարկել են ԼՂՀ-ի հարցը
Աշխարհ
Դեկտեմբերի 21-ին Բրյուսելում տեղի ունեցած Ռուսաստան-Եվրամիություն գագաթաժողովի ժամանակ քննարկվել են Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունները և հատկապես Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման հարցը: Այս մասին նշում է Asbarez.com-ը:
Եվրամիության նախագահ Հերման Վան Ռամփեն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համատեղ տրված մամլո ասուլիսի ժամանակ հայտնել են. «Մենք երկկողմանի ընդգծել ենք երկարատև կոնֆլիկտների լուծման կարևորությունը», և նշել Ռուսաստանի և Եվրամիության համագործակցության կարևորությունը Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման համար:
Երեկ Բրյուսելում տեղի ունեցած գագաթաժողովին Ռուսաստանի կողմից ներկա էին Սերգեյ Լավրովը, իսկ Եվրամիության կողմից՝ Եվրահանձնաժողովի նախագահ Խոսե Մանուել Բարոզուն:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)