Ամերիկուհին զարդարել է տունը 65 հազար տոնական լամպով. իսկական Լաս Վեգաս
ԱՄՆ
Կալիֆորնիա նահանգի Օրինջ շրջանի բնակչուհին ամանորյա տոների կապակցությամբ զարդարել է իր տունը 65 հազար էլեկտրալամպով, որոնք լոսւավորում են իր՝ մոտ մեկուկես տարի առաջ մահացած ամուսնու պատկերը. հաղորդում է KCAL 9 News-ը:
Անցյալ տարի Ջեյն Սթյուարտը զարդարել էր տունը 54 հազար լամպով: Այս անգամ կինն ավելացրել է ևս 10 հազարը և լուսային ցանցի մի ամբողջ մեքենա:
Կնոջ խոսքերով՝ նա իր ամուսնու հետ ժամանակին ծրագրել է նման խելահեղ լուսավորությամբ զարդարել իրենց տունը, սակայն ամուսինը մահացել է անցյալ տարի ուռուցքի պատճառով: Ի հիշատակ ամուսնու՝ Ջեյն Սթյուարտը որոշել է կյանքի կոչել իրենց համատեղ մտահղացումը: Սակայն հարևանները բողոքում են չափազանց վառ զարդարանքներից: Նրանց կարծիքով՝ Ջեյնը ակնհայտորեն չափն անցել է: Սթուարտի տունը չափազանց լուսավոր է և գրավում է մեքենաների ուշադրությունը, որոնք գալիս և ապշած նայում են տանը, ինչը խցանումների պատճառ է դառնում: «Ժամանակ առ ժամանակ ամբողջ փողոցը լցվում է մեքենաներով: Նրանք կանգնում են իրար հետևից և ապշած նայում տանը: Իսկական Լաս Վեգաս»,-ասում է հարևաններից մեկը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)