Չինաստանում զինվորականներին արգելվում է մասնակցել երեկույթներին և լյուքս համարներում ապրել
Աշխարհ
Չինաստանի իշխանություններն արգելել են բանակի բարձրաստիճան սպաներին գործուղումների ժամանակ կազմակերպել երեկույթներ, որոնց ընթացքում ալկոհոլ է օգտագործվում, և ապրել լյուքս համարներում. տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով չինական ԶԼՄ-ներին:
Նման միջոցներով կոմկուսի նոր ղեկավար Սի Ձինպինը փորձում է պայքարել ռազմական վերին կառույցներում կաշառակերության դեմ:
Բանակի հրամանատարներին այլևս չեն դիմավորելու կարմիր գորգով ու պաշտոնական ելույթներով: Կենտրոնական ռազմական հանձնաժողովի կողմից ներմուծված նոր կարգի համաձայն՝ բարձրաստիճան սպաները պետք է նաև կրճատեն իրենց արտասահմանյան ճանապարհորդությունների քանակն ու տևողությունը: Նրանց տրամադրվող պետական մեքենաները խիստ հսկողության տակ են վերցվելու, որպեսզի սպաներն իրենց պաշտոնական այցելությունների ժամանակ չխախտեն հասարակական կարգը:
Նշենք, որ ավելի վաղ Սի Ձինպինը նման պահանջներ էր ներկայացրել նաև Կոմունիստական կուսակցության անդաների համար:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)