ՄԱԿ-ի խաղաղապահը սպանել է իր երկու զինակիցներին, ապա` ինքնասպան եղել
Աշխարհ
Միացյալ ազգերի կազմակերպության առաքելության խաղաղապահը Սուդանի Դարֆուր գավառում կրակ է բացել իր երկու զինակիցների վրա. այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:
Ինչպես հայտնել է առաքելության ներկայացուցիչը, խաղաղապահը սպանել է իր երկու զինակիցներին, ապա՝ ինքնասպան եղել: Եվս մեկը վիրավոր է: Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի օրը, սակայն դեպքի մասին հայտնի է դարձել միայն երեկ: Առաքելության ներկայացուցիչը, սակայն, չի հայտնել, թե ինչ քաղաքացիություն ունեին զոհվածները՝ նշելով միայն, որ հետաքննություն է սկսվել:
Հիշեցնենք, որ Սուդանի Դարֆուր գավառում պատերազմը, որտեղ կառավարական ուժերի դեմ կռվում են Բաշար Ասադի ռեժիմի դեմ պայքարող մի շարք խմբավորումներ, շարունակվում է 2003 թվականից: Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ շրջանում արդեն մահացել է մոտ 300 հազար մարդ, 2,7 միլիոն մարդ դարձել է փախստական:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)