Ղրղզստանի գլխավոր ամանորյա տոնածառը քամուց տապալվել է
Հասարակություն
Բիշքեքի կենտրոնական հրապարակում տեղակայված ամանորյա գլխավոր տոնածառը, որը կազմված էր բնական փոքր եղևնիներից, տապալվել է ուժգին քամուց. հայտնում է Риа Новости-ն:
Բիշքեքի քաղաքապետարանի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 02:00-ին (00:00): Գլխավոր տոնածառը կազմված էր երկաթե ձողի վրա հավաքված փոքր բնական եղևնիներից:
Նախնական տվյալներով՝ եղևնու տապալման պատճառը քամին է եղել, սակայն ղրղզական ԶԼՄ-ները հայտնում են, որ երեկ գիշերը քամու ուժգնությունը չի գերազանցել 15 մ/վրկ արագությունը:
Քաղաքապետը խոստացել է, որ ամանորյա խորհրդանիշը կվերականգնվի 2 օրում:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)