«Երկաթե լեդին» հիվանդանոցում է
ԱՐԽԻՎ
Անգլիայի նախկին վարչապետ «երկաթե լեդի» Մարգարեթ Թետչերին տեղափոխել են հիվանդանոց: Այս մասին տեղեկացնում է Mirror անգլիական պարբերականը:
87 տարեկան Մարգարետ Թետչերին միզապարկի օպերացիա են արել: Ինչպես հաղորդում է Թետչերի նախկին խորհրդական Թիմ Բելլը «Օպերացիան հաջող է ընթացել և վերջինիս վիճակը գնալով կարգավորվում է: Բժիշկները նույնպես նշում են, որ նախկին վարչապետի առողջականը կայուն է:
«Երկաթե լեդիի» առողջականը գնալով վատթարացել է 2008 թվականին, երբ նա ունեցավ մի քանի միկրոինսուլտ: Նա վերջին անգամ հանրության առաջ հայտնվեց նախկին պաշտպանության քարտուղար Լիամ Ֆոքսի 50-ամյակին 2011-ի սեպտեմբերին: Թետչերը չկարողացավ ներկա գտնվել Ռոնալդ Ռեյգանի արձանի բացման արարողությանը: Նա նաև չկարողացավ մասնակցել թագուհու և նախկին և գործող վարչապետների հետ ընթրիքին՝ որպես ադամանդե ծննդյան արարողակարգի մի մաս:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)