Մեկնարկել է եռօրյա սեմինար
ԱՐԽԻՎ
Ծաղկաձորի Ստեղծագործական տանն այսօր տեղի է ունեցել «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության կողմից կազմակերպված եռօրյա սեմինարի բացման արարողությունը, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, ծրագրում ընդգրկված 30 դպրոց-կենտրոնների տնօրեններ ՀՀ բոլոր մարզերից և կրթության ոլորտի այլ ներկայացուցիչներ:
Ողջունելով սեմինարի մասնակիցներին՝ նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ կրթության բնագավառում իրականացվող բարեփոխումների համատեքստում առավել կարևորվում է քաղաքացիական կառույցների և մասնագիտական հանրույթի մասնակցությունը ինչպես քաղաքականության մշակման, այնպես էլ իրականացման գործընթացում: Անդրադառնալով դպրոց-կենտրոններին՝ նախարարը նշել է, որ դրանք փորձարարարական դաշտ են հանդիսանում ՀՀ ԿԳ նախարարության կողմից առաջարկված ծրագրերի, դասագրքերի փորձարկման, ինչպես նաև նորարարական նախաձեռնությունների իրականացման համար:
ՀՀ ԱԺ պատգամավոր, «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ Ռուզաննա Մուրադյանը ներկայացրել է այս ընթացքում միության կատարած աշխատանքները:
Եռօրյա սեմինարի ընթացքում մասնակիցները կքննարկեն «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության փորձագետների մշակած «Դպրոցի զարգացման ծրագրի մեթոդական ուղեցույց-ձեռնարկում» ընդգրկված թեմաներն ու մեթոդաբանությունը:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)