Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտնել է Թբիլիսիում ռումբի սպառնալիքի մասին
Վրաստան
Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը նախօրեին նախազգուշացրել է իր քաղաքացիներին Թբիլիսիի երեք առևտրի կենտրոններում ռումբի սպառնալիքի մասին։ Այս մասին գրում է ՌՒԱ Նովոստին։
Դեսպանատունն ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տվել, մասնավորապես, խուսափել East Point Shopping Mall, Galleria Tbilisi Shopping Mall, Tbilisi Shopping Area առևտրի կենտրոններ այցելելուց:
«Խնդրում ենք տեղեկացնել, որ ԱՄՆ դեսպանատունն իմացել է Թբիլիսիի երեք առևտրի կենտրոններում ռումբի սպառնալիքների մասին. Մինչև հետագա ծանուցումը, մենք լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրենք, երբ դրանք հասանելի դառնան», - ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ, որը տեղադրված է իր կայքում:
Իր հերթին, Վրաստանի Առաջին ալիքը հայտնել է, որ «պետական անվտանգության համապատասխան ծառայություններն աշխատում են հերթական կեղծ հաղորդման վրա»:
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունն իր հերթին ԱՄՆ դեսպանանը կոչ է արել զերծ մնալ համապատասխան գերատեսչությունների հետ չհամաձայնեցված հայտարարություններ տարածելուց։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան