12-ամյա աղջկան հաջողվել է կանգնեցնել անկառավարելի դպրոցական ավտոբուսը և փրկել համադասարանցիներին
ԱՐԽԻՎ
ԱՄՆ-ի Լեյք Էլմո քաղաքում օրերս տեղի է ունեցել հոլիվուդյան ֆիլմերի սցենարին նման մի պատմություն: Տեղի դպրոցներից մեկի 7-րդ դասարանցիներին տեղափոխող ավտոբուսի վարորդը հենց ճանապարհին ուղեղի կաթված է ստացել: Արդյունքում բազմատոննանոց ավտոբուսը կորցրել է կառավարումը և դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից:
Տասնյակ երեխաների մեջ, որոնք սկսել են գոռալ և լաց լինել, հասկանալով, որ սարսափելի բան է տեղի ունեցել, իրեն սթափ է պահել միայն 12-ամյա Ռենա Քրաֆսթոնը: Ավտոբուսի վերջում նստած աղջիկը սեղմել է արգելակը և կանգնեցրել անկառավարելի ավտոբուսը:
Դրպոցական խորհուրդն այժմ մտածում է ինչպես պարգևատրել խիզախ աղջնակին, իսկ այս պատմության մասնակից դպրոցականները մտադիր են մոտ օրերս այցելել ավտոբուսի վարորդին հիվանդանոցում և շնորհավորել Ամանորի կապակցությամբ:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)