Հայր ու տղա են, պատվեր են կատարել. նոր տեղեկություններ՝ Գևորգ Ստեփանյանի մեքենան այրելու գործով
Հրապարակումներ
Hraparak.am-ը գրում է.
«Հրապարակ»-ին հայտնի դարձավ, որ իրավապահները հայտնաբերել են Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ մեքենան այրելու գործով կասկածյալներից 22 ամյա Անդրանիկին: Վերջինս ապրում է Փարաքարում:
Մեր տեղեկություններով՝ իրավապահները դուրս են եկել հետքի վրա, ավտոտնակից հայտնաբերել են նաև հանցագործության իր մոպեդը, որով կասկածյալը հասել է Սիմոնյանի տան մոտ, այրել մեքենան և հեռացել: Գործի մեջ ներգրավված է եղել նաև վերջինիս հայրը: Իրավապահները շարունակում են գործողությունները:
Ստեփանյանը հաստատեց տեղեկությունը: Նա շարունակում է պնդել՝ անձնական որևէ խնդիր չի ունեցել, և իր ընտանիքին պատկանող մեքենան այրել են քաղաքական դրդապատճառներով:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
