Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Սաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվել ԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ Պետերբուրգ Ադրբեջանը հերքում է և բողոք է ներկայացրել Գերմանիային Հայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասին Ֆիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառով Լիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանը Երեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆ Մեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքել Թրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասին Իրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառով Իրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան 

«Եթե եթեր գնար չմոնտաժված տարբերակը Շաքեի համար լավ չէր լինի». Ավետ Բարսեղյան

Հասարակություն

Վերջին օրերին շատերի քննարկման նյութն է դարձել «Շանթ» հեռուստաընկերության «X Factor» նախագծի ընթացքում մասնակիցներից Շաքե Մովսիսյանի և ժյուրիի անդամ, շոումեն, հաղորդավար Ավետ Բարսեղյանի միջև առաջացած ընդհարումը: Սոցիալական ցանցերը ողողվեցին Ավետ Բարսեղյանի պահվածքը դատապարտող մեկնաբանություններով: Ավետ Բարսեղյանը «X Factor» նախագծի ժյուրիի մշտական անդամ չէ, այդ օրը նա փոխարինում էր երգիչ Անդրեին:

Հիշեցնենք, որ մրցույթի ընթացքում Շաքեի ելույթը ձեռքի կտրուկ շարժումով ընդհատեց Ավետը` նրա ելույթն իր համար «ձանձրալի» անվանելով: «168 Ժամ»-ը զրույցել է Ավետ Բարսեղյանի հետ (հատված):

- Վերջին շրջանում հասարակությունը քեզ մուգ գույներով է բնութագրում…

- Ես իրականում շատ շնորհակալ եմ իմ հասցեին սոցիալական ցանցերում (Ֆեյսբուքում և այլն) այլանդակ բաներ գրողներին, ինձ պախարակողներին և ևս մեկ անգամ ասում եմ, որ սոցիալական կայքերում չկամ, բայց գիտեմ, որ շատ վատ բաներ են գրել: Ուզում եմ, որ գրեն և իրենց միջից հանեն գրամոլությունը: Հեշտ է կայացած մարդու հասցեին, իսկ ես ինձ այդպիսին եմ համարում, էքսպերիմենտներ անել:

Մեղադրում են ինձ, որ ես մարդուն ճնշում եմ: Այդ ամենն անում են իմ դեմ և գովերգում են իրենց արածը: Համենայնդեպս, դեղին մամուլ է ձևավորվում, որն ինձ համար բնավ կարևոր չէ: Չնայած ասեմ, որ առաջին մի քանի օրը մտածում էի, թե ինչո՞ւ չհասկացան այն, ինչ ասվեց և կատարվեց: Այս երեխան, որի շուրջ հավաքվել են շատ բարի մարդիկ, բացարձակ թույլ ու անպաշտպան չէ, ու չեմ կարծում, որ «ձանձրալի» եզրը կարող է կոտրել նրան: Նա բավական ագրեսիվ և առաջ գնացող երեխա է: Հարցը նրանում է, որ մեր հեռուստատեսային դաշտում էլ է ձևավորվում գնահատելու, դատելու կուլտուրան:

Կոնկրետ ես ասում եմ այն, ինչ մտածում եմ և անում եմ դա «փիս ձյաձյայի» կերպարով: Չնայած ասեմ, որ «Սուպերսթարի» ժամանակ ես շատ ավելի խիստ եմ եղել: Չեմ կարծում, որ Շաքեին ձանձրալի ասելն ու հետո նրան կարգի բերելը պետք է այսքան քննարկումների առիթ հանդիսանար: Այս քննարկումներն ուղղակի ինձ համար փոթորիկ են` մի բաժակ ջրում: Ես չեմ կարծում, որ այդ երեխային ես վնասել եմ կամ քար եմ գցել նրա ճանապարհին: Ես միայն ուրախ կլինեմ, եթե գա մի օր, ու Շաքեն դառնա համաշխարհային աստղ: Ես միայն դրանից ինձ լավ կզգամ և կամաչեմ, որ համաշխարհային մեծության այդ աստղի կատարումն ինձ ժամանակին ձանձրալի է թվացել:

- Ժյուրիի 3 անդամներն «այո» ասացին, և դու քո «ոչ»-ի հետ միասին, մնացիր մենակ, դա քեզ չկաշկանդե՞ց:

- Զարմացա` ճիշտն ասած: Զարմացա, որ կոլեգաներս ասացին` «այո»: Ասացին նաև, որ մարդկային որակն իրենց համար կարևոր է, բայց, այնուամենայնիվ, «այո» ասացին: Ես վաղուց արդեն հեռուստատեսության ոլորտում ոչնչից չեմ զարմանում: Ինձ զարմացնելը բավական դժվար է: Ես երբեք չեմ վախեցել ինչ-որ բան ասելուց, իմ կարծիքն արտահայտելուց: Վախը երբեք իմը չի եղել: Ես երբեք չեմ ընդունել հանուն հասարակության կամ հանուն ինչ-որ բանի տաշված լինելը:

- «Սուպերսթարն» աշխարհում հայտնի ծրագիր է, որն ունի իր կանոնները: Ըստ քեզ, դուք` ժյուրիի անդամներդ, հետևո՞ւմ եք այդ կանոններին:

- Ես միայն իմ անունից կարող եմ խոսել, որ շոուն ապահովելու համար ես ոչինչ առավել չեմ անում: Ժյուրիի անդամն իրավունք ունի մասնակցի երգն ընդհատել` ստոպ տալ, խոսել, կարծիք արտահայտել: Նույն` Միացյալ Նահանգներում ապրում է Սայմոնը, ով բոլորի աչքի գրողն է: Նա հայտնի է իր սուր արտահայտություններով: Ես դեռ շատ հաց ու պանիր պետք է ուտեմ Սայմոնին հասնելու համար: Ես զարմանում եմ անբան և անգործ մարդկանց վրա: Լինել այս չափի անադեկվատ և չհասկանալ այն, ինչ կատարվում է` չեմ հասկանում…

- Մասնակից աղջիկը` Շաքեն, դժգոհել էր, թե նյութը եթեր գնալուց առաջ մոնտաժվել է: Դա այդպե՞ս է:

- Մոնտաժ կար, բնականաբար, բայց հօգուտ իրեն: Եթե չեմ սխալվում, գոյություն ունի նաև չմոնտաժված տարբերակը, որը եթե եթեր գնար` Շաքեի համար լավ չէր լինի:

- Եզրափակելով զրույցը, եթե Շաքեն, այնուամենայնիվ, մասնակցի նախագծի հաջորդ փուլերին, քո` նրա հանդեպ դիրքորոշումն ինչպիսի՞ն կլինի:

- Իմ առաջ դրված չէ ծրագիրն իր ավարտին հասցնելու պարտականությունը: Ես մեկ օրով ընդամենը փոխարինում էի Անդրեին, բայց եթե անգամ իմ առջև դրված լիներ այդ խնդիրը, բնականաբար, ես նորմալ հարաբերությունների մեջ կլինեի Շաքեի հետ: Ես հո հիմար չե՞մ, որ մարդկանց մի խոսքով կամ մի քոմենթով բնութագրեմ ու այդպես շարունակեմ շփվել մարդկանց հետ: Աղջիկը եկել է, երգել է և վատ էլ չի երգել:

Հեռուստատեսային տարբերակում շատ ավելի լավ էր, և եթե ժամանակն էլ հետ տայի, միևնույն է, էլի ձանձրալի էր լինելու: Անգամ ծրագրից անմիջապես հետո ամեն բան արդեն անցել էր: Նա և իր մայրիկը մոտեցան ինձ, գրկախառնվեցինք, ու ամեն ինչ շատ լավ էր: Զարմանում եմ իսկապես, որ հետո Շաքեն որոշել է, որ պետք է պատերազմ հայտարարի ինձ կամ «Շանթ» հեռուստաընկերությանը: Փաստորեն, իսկապես ագրեսիա կար այդ աղջկա մեջ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ ՊետերբուրգԱդրբեջանը հերքում է և բողոք է ներկայացրել ԳերմանիայինՀայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասինՖիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառովԼիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանըԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆՄեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքելԹրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասինԻրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառովԻրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան Արթուր Դանիելյանը կալանավորվեց 2 ամսովԱրևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերինՀայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարըԻրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցերԻրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը Դուք խլացել ու կուրացել եք, կամ պարզապես հրաժարվում եք ընդունել իրականությունը. ԱբովյանՄերցը Սաքսոնիա-Անհալթի խորհրդարանի ղեկավար AfD-ի ներկայացուցչի ընտրությունը «պատմական շրջադարձ» է անվանել ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն էՖրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքումԻմ հրաժարականի դեպքում այլևս չեք հայտնվի խորհրդարանում․ Փաշինյանը զգուշացնում է Ի՞նչ են մտածում մարդիկ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի մասինՄրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար Հանձնվելը մեղք է․ Իշխանյանը՝ Եկեղեցու դեմ իրականացվող ոտնձգությունների մասին«Շառլոտ»-ի գործունեությունը դադարեցվել է.Եվրախորհրդարանում տեղադրվել է Թրամփի մերկ արձանը (տեսանյութ) Տենց զիջող էինք, էն գլխից էլ կզիջեինք, ասում եք՝ Արցախը զիջեցինք, մյուս կողմից էլ՝ 5000 զոհ տվեցինք Կարողա շատ կոչ անեն որոշեմ հրաժարական տալ, դրանից իրանց ոչ մի լավ բան չի սպասվում Դուք ընդդիմություն չեք, դուք նվեր եք. Փաշինյան Եթե մի պահ մայրական բնազդը կառավարեր, սպասեր ոստիկաններին, էդ ամենը տեղի չէր ունենա. Փաշինյան Ճողոպրելուց խոսում է մեկը, ով «քլունգն առած»՝ քանդում է մայր բուհը. Ղազինյան Ասեք՝ ի՞նչ ենք զիջել, մենք ընդհանրապես որևէ բան չենք զիջել. Փաշինյանը՝ Վարդևանյանին Մենք Հայաստանի տարածքի վերաբերյալ ունենք բացառապես պետական պատկերացում. Փաշինյան Կարու՞մ եք՝ Ալիևի քթից բերեք, մենք ձեզնից չենք վախենում. Վարդանյանը՝ Փաշինյանին Ղազախստանում ցանկանում են սահմանափակել մինչև 16 տարեկան երեխաների գրանցումը սոցիալական ցանցերում Դուք հիմա զբաղվում եք ադրբեջանցի ահաբեկչի փաստաբանությամբ. Հարությունյանը` Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական Է ծեծի ենթարկվել (տեսանյութ) Ես երբևէ ֆիզիկապես չեմ տեսել Նիկոլ Փաշինյանին՝ ոչ Հայաստանից դուրս, ոչ էլ Հայաստանում եղած տարիներին. ՄինասյանԿենդանակերպի 3 նշաններ, որոնք կունենան հաջող 2027 թվական. կհայտնվի կարևոր ծրագրեր իրականացնելու հնարավորություն Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցումԱռանց բացառության բոլոր ուղղություններով աճ ենք ունեցել. Պապոյան Գրադարանների դերը շարունակաբար ընդլայնվում. ԱնդրեասյանԱրդեն 4-րդ համաշխարհային պատերազմն եք սկսել Շաքիի դեպքի վրա. Փաշինյան Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ Երևանի կենտրոնում էլ են մարդ գնդակահարում, ի՞նչ անենք, փշալար քաշե՞նք. Փաշինյան «Ռոսատոմ»-ը հաստատել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը մինչև 2031 թվականըՀանրությանը մանրամասնեք` քանի՞ օր եք պատերազմել, ե՞րբ եք զորացրվել. Պապիկյանը` Մանուկյանին Այսօր ՀՀ-ում 60-ից ավել բիզնեսներ ապօրինի փակված են, ո՞նց եք գնահատում սա. Խամոյանը՝ Գրիգորյանին Մոնղոլիան Սիբիրում ժանտախտի դեպքից հետո Ռուսաստանի հետ սահմանին բժշկական հսկողություն է սահմանելԼայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ամենադիտված