Պակիստանում սպանել են Ղուրանի գիրքն այրողին
ԱՐԽԻՎ
Պակիստանի հարավում ամբոխը հարձակվել է ոստիկանական կայանի վրա և սպանել Ղուրանի գիրքն այրողին: Այս մասին նշում է New York Time ամերիկյան պարբերականը:
Ուրբաթ օրվա ոստիկանապետ Բիհար ուդ Դինի հայտարարությունից հետո, որ ձերբակալել են Ղուրանի մուսուլմանների սուրբ գիրքն այրողին, 200 հոգուց բաղկացած ամբոխը հարձակվել է ոստիկականական կայանի վրա և սպանել նրան: Դինը նշում է, որ ոստիկանությունն ամեն ինչ արել է ձերբակալվածին փրկելու համար, սակայն հաջողության չեն հասել, և ավելացրել է, որ ձերբակալել են շուրջ 30 մարդու, ովքեր կասկածվում են սպանությանը մասնակցելու մեջ:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)