Արթուր Չախոյանը դադարեցրել է դրամահավաքը
Հրապարակումներ
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը գրում է․
«Իմ կողմից նախաձեռնած դրամահավաքից անցել է մեկ օր, և այս ընթացքում ինձ ի աջակցություն փոխանցվել է 221,000 դրամ։
Ուստի, որպեսզի չձևավորվի սխալ պատկերացում, թե օրեր տևող դրամահավաքի արդյունքում միլիարդներ են հավաքվել, այն դադարեցնում եմ։ Իրականում դրամահավաքը, ըստ էության, կանգ էր առել արդեն հայտարարությունից մոտ երեք ժամ անց։
Դրամահավաքի հայտարարությունը հեռացնում եմ իմ էջից, որպեսզի ևս մեկ անգամ չձևավորվի կարծիք, թե այն դեռ շարունակվում է, և իբր միլիարդներ են փոխանցվել։ Շնորհակալ եմ բոլորից՝ փոխանցված յուրաքանչյուր լումայի համար»։
Հիշեցնենք, որ երեկ Չախոյանը հայտարարեց․
«Իմ նախաձեռնած կոռուպցիոն բացահայտումների արդյունքում ինձ վրա մահափորձ է կատարվել, և մի շարք շինծու քրեական գործեր են հարուցվել՝ նպատակ ունենալով ինձ լռեցնել, որոնց մասին դուք քաջատեղյակ եք։ Սակայն իմ անմեղությունը իրավական դաշտում պաշտպանելու համար պահանջվել են մեծ ֆինանսական ծախսեր փաստաբանական ծառայությունների համար, որոնք մինչ այժմ հոգացել եմ իմ սեփական միջոցներով։ Այդ իսկ պատճառով՝ նշված խնդիրը լուծելու համար, առաջին անգամ նախաձեռնում եմ դրամահավաք»։

