Նիգերիայում մահապարտը հարձակվել է բջջային ընկերության գրասենյակի վրա
Աշխարհ
Նիգերիայի հյուսիսում գտնվող Քանո քաղաքում պայթուցիկներով զինված մեքենան ճեղքել է բջջային կապի գրասենյակի դարպասներն ու պայթել գրասենյակի ներսում:
Reuters տեղեկատվական գործակալության տվյալներով՝ մեքենայի մեջ եղել է 2 մահապարտ: Մահապարտ-ահաբեկիչներից բացի՝ այլ զոհեր, բարեբախտաբար, չեն եղել:
Նիգերիայում գործող «Բոկո Հարամ» իսլամիստական արմատական խմբավորումը նախկինում մի քանի անգամ ահաբեկչություն է կազմակերպել բջջային ընկերությունների նկատմամբ, հայտարարելով, որ վերջիններս օգնում են ճնշել իրենց գրոհայիններին:


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան