Ղրիմում հետաքննում են Ստալինին նվիրված ցուցահանդեսի ավերման գործը
Գիտություն և Մշակույթ
Ղրիմի ոստիկանությունը նախաքննություն է սկսել Ստալինին նվիրված ցուցահանդեսի ավերման գործով, գրում է BBC-ն:
Սիմֆերոպոլում Ստալինի 133-րդ տարեդարձին նվիրված ցուցահանդես էր կազմակերպվել Ղրիմի ռուսական («Ժամակի էությունը` Ղրիմ») անունը կրող կազմակերպության կողմից: Կազմակերպիչները Ստալինին ներկայացրել են որպես ռուսական քաղաքակրթության պատմության մեջ պետության ամենանշանակալի ղեկավար: Անցորդների մոտ ցուցահանդեսը առանձնապես ոգևորություն չի առաջացրել, սակայն մի խումբ երիտասարդներ, վանկարկելով «Ստալինը և Հիտլերը ֆաշիստներ են», ավերել են ցուցահանդեսի պաստառները:
Ցուցահանդեսին ներկայացված էին Ստալինի ավելի քան 150, ինչպես նաև` Վինսթոն Չերչիլի, Հենրի Քիսինջերի, Ֆրանկլին Ռուզվելտի, Շառլ դե Գոլի և այլ քաղաքական գործիչների լուսանկարները:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)