Տաջիկստանը արգելել է իր երկրում Twitter-ի և Odnoklassniki-ի գործունեությունը
Աշխարհ
Տաջիկստանում արգելք է դրվելու Twitter-ի և ռուսական մի շարք այլ կայքերի վրա: Այս մասին հաղորդում է Agence france presse գործակալությունը:
Տաջիկստանի կառավարությունը հրամայել է տեղական համացանցային աղբյուրներին արգելք դնել Twitter-ի և ռուսական մոտ 100 այլ սոցիալական ցանցերի վրա` սկսած երկուշաբթի օրվանից: Արգելված սոցիալական ցանցերի մեջ ներառվում են Vkontakte-ն, In Touch-ը, Odnoklassniki.ru-ն և Mail.ru-ն: Հիշեցնենք, որ դեկտեմբերին նման արգելք դրվել էր նաև Facebook սոցիալական ցանցի վրա, սակայն ԱՄՆ-ի պահանջներից հետո հեղինակությունները հանեցին արգելքը` պատճառաբանելով, որ ցանցում ուղղակիորեն կատարվել են տեխնիկական աշխատանքներ:
Սակայն հասկանալի չէ այս որոշումը, քանի որ շուրջ 1 մլն տաջիկներ ապրում են Ռուսաստանում և սոցիալական ցանցերը նաև շփման միջոց են:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)