Չինաստանում կառուցվել է ամենաերկար երկաթգիծը
Աշխարհ
Չինաստանում բացվել է ճեպընթացների համար նախատեսված ամենաերկար երկաթուղին: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Ճեպընթացը, որն ունի 310 կմ/ժամ արագություն, կապում է Պեկինը բնակչությամբ երրորդը համարվող Գուանչժուի հետ: 2,298 կմ երկարություն ունեցող երկաթուղին, որի որոշ հատվածներ արդեն պատրաստ են, կսկսի գործել չորեքշաբթի օրվանից:
Նոր երկաթուղին հնարավորություն է տալիս Չինաստանի երկաթգծի նախարարությանը սեփական հեղինակությունը վերականգնելու փորձ կատարել: Նշենք, որ 2011 թվականի հունիսին ճեպընթացի դժբախտ պատահարի հետևանքով մահացել էր շուրջ 40 մարդ:


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան