ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար Ջոն Քերին առաջարկել է «Ադրբեջանին գցել ավտոբուսի տակ»
ԱՄՆ
ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար Ջոն Քերին «հայկական լոբիի հին և հուսալի բարեկամն է»: Այս մասին գրում է ZMAN պարբերականը: Ընդ որում նշվում է, որ Քերին Ներկայացուցիչների պալատում բազմիցս հանդես է եկել Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնությամբ, պահանջել է Անկարայից և Բաքվից դադարեցնել Հայաստանի շրջափակումը, մատնանանշել է ԱՄՆ և Հայաստանի առևտրա-տնտեսական կապերի զարգացումը և ԱՄՆ-ի կողմից Լեռնային Ղարաբաղին ցուցաբերվող ուղիղ տնտեսական օգնության ծավալների մեծացումը:
Ջոն Քերին վերջերս խիստ քննադատության էր ենթարկել Հունգարիայից հանցագործ Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը Ադրբեջան և այդ երկրի իշխանությունների կողմից նրան ներում շնորհելը: «Ես ապշած և ցնցված եմ, թե ինչպես Ադրբեջանը ողջունեց Ռամիլ Սաֆարովի արարքը: Նրա ազատումը պատասխանատվությունից և կոչումի շնորհումը սադրիչ գործողություն էր, որը խաթարում է Ադրբեջանի կառավարության նկատմամբ վստահությունը», - հայտարարել է Քերին: Քննադատելով Բաքվին ոչ բավարար ժողովրդավարության և մարդու իրավունքների ոտնահարման համար` նա հրապարակայնորեն ասել է, որ դրա համար «Ադրբեջանին պետք է գցել ավտոբուսի տակ»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)