Մենք հանդես ենք գալիս Վրաստանի հետ խաղաղ հարաբերությունների օգտին․ Աբխազիայի նախագահ
Վրաստան
Աբխազիան խաղաղ հարաբերությունների կողմնակից է բոլոր հարևան պետությունների, այդ թվում՝ Վրաստանի հետ, բայց միայն անկախ պետության կարգավիճակով։ Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է հանրապետության նախագահ Բադրա Գյունբան։
Նրա խոսքով, Աբխազիայի առաջնահերթությունը բոլոր հարևանների հետ խաղաղ ապրելն է։ Գյունբան նաև հայտարարել է, որ Վրաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ Աբխազիան անկախ պետություն է։
Նախագահն ասել է, որ այս ուղուն սկիզբ է դրվել Վլադիսլավ Արձինբայի գլխավորությամբ ազգային-ազատագրական շարժման տարիներին և մնում է անփոփոխ, և Աբխազիան չի ցանկանում պատերազմ կամ հակամարտություն, այլ ձգտում է տարածաշրջանում երկխոսության և կայունության։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան