Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Սաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվել ԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ Պետերբուրգ Ադրբեջանը հերքում է և բողոք է ներկայացրել Գերմանիային Հայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասին Ֆիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառով Լիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանը Երեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆ Մեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքել Թրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասին Իրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառով Իրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան 

ԿԳ նախարարն ամփոփեց 2012 թվականի արդյունքները

Հասարակություն

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ներկայացրել է ոլորտի ձեռքբերումներն ու անդրադարձել խնդիրներին՝ նշելով, որ 2012 թվականը եղել է թեպետ դժվար, սակայն ձեռքբերումների տարի: Տարվա ընթացքում կատարված աշխատանքներից նախարարն առանձնացրել է յոթ կարևոր ձեռքբերում' միջազգային օլիմպիադաներում հայ դպրոցականներն ունեցել են աննախադեպ հաջողություններ՝ Հայաստանի աշակերտական օլիմպիական թիմը միջազգային 6 օլիմպիադաներից վերադարձել է 16 մեդալով:

«Սա աննախադեպ ցուցանիշ է Հայաստանի անկախության պատմության ընթացքում, որը մեր երկրին միջազգային լուրջ իմիջ է ապահովում: Մեր դպրոցականների հաջողությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ Հայաստանի կրթական համակարգը միջազգային ասպարեզում մրցունակ է, իսկ Հայաստանի ժողովուրդը խելացի և կիրթ ժողովուրդ է»,- նշել է նախարարը: Մյուս ձեռքբերումն առաջիկա երեք տարում Բոլոնիայի քարտուղարության ստանձնումն է: «Մինչև 2015 թվականը Հայաստանն է պատասխանատու Եվրոպական կրթական տարածքում կրթական գործընթացների համակարգման համար, ինչը ևս համարում եմ ոչ միայն կրթական, այլև արտաքին քաղաքական հաջողություն: Սա նշանակում է` մեր կառավարության իրականացրած կրթական քաղաքականությունը կարևոր գնահատականի է արժանացել միջազգային գործընկերների կողմից, իսկ կրթական հարթությունը եվրոպական ինտեգրման կարևոր օղակներից մեկն է»:Երրորդը «Շախմատ» առարկայի դասավանդումն է հանկրթական դպրոցներում: Ծրագիրը մեկնարկել է նախորդ տարի, իսկ 2012 թվականին առարկան դասվանդվել է նաև երրորդ դասարանում: Նախարարի խոսքով` ստեղծվել են նոր դասագրքեր, մեթոդական ձեռնարկներ, վերապատրաստվել են ուսուցիչներ, այսինքն՝ ծրագիրը հաջողությամբ իրականացվել է: «Շախմատը դպրոցում դարձել է Հայաստանի կրթական համակարգի միջազգային «բրենդը»»,-շեշտել է նախարար Ա. Աշոտյանը և հավելել, որ միջազգային ասպարեզում որպես հաջողություն կարող ենք համարել նաև ԱՊՀ անդամ պետությունների մանկավարժների և կրթության ոլորտի ներկայացուցիչների հերթական համագումարի ու նախարարների կոնֆերանսի անցկացումը Երևանում: «Մենք պատվով հանդես եկանք որպես երկիր, որը ԱՊՀ անդամ երկրների շարքում ստանձնել է կրթական բարեփոխումների առաջատարի դերը»,-նշել է նախարարը և շեշտել նաև ինտերնետի հասանելիությունը Հայաստանի բոլոր դպրոցներում. նման ցուցանիշի, ինչպես նշել է Ա. Աշոտյանը, դեռևս չեն հասել ավելի զարգացած տնտեսություն և համախառն ներքին արդյունք ունեցեղ երկրներ: Ձեռքբերումների յոթնյակում հերթականն այս տարվա ընդունելության քննություններն էին, որոնք, ըստ նախարարի, անցկացվել են անաչառ և կազմակերպված: «Ընդունելության քննությունների վերաբերյալ հանրային քննադատություն գրեթե չի հնչել, ճիշտ հակառակը՝ ավելի շատ եղել է դրական արձագանք, որն արտահայտվել է սոցիոլոգիական հարցումների արդյունքներում»: Նախարարի առանձնացրած ձեռքբերումների յոթնյակը եզրափակում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը, որի շրջանակում երիտասարդ գիտնականները լրացուցիչ 100 մլն դրամի աջակցություն են ստացել: «Այդ գումարն ամբողջությամբ տնօրինում է երիտասարդ գիտնականներից կազմված համապատասխան խորհուրդը: Ծրագրի շնորհիվ տասնյակ երիտասարդ գիտնականներ հնարավորություն են ստացել մասնակցել միջազգային գիտական ստուգատեսերի ու սիմպոզիումների՝ հանդես գալով զեկույցներով: Այս ծրագրի շնորհիվ երիտասարդ գիտնականները համապատասխան անվանակարգերում կպարգևատրվեն»,-տեղեկացրել է ՀՀ ԿԳ նախարարը:

Անդրադառանալով ՀՀ ԿԳՆ ընթացիկ աշխատանքներին՝ նախարարը նշել է, որ տարվա ընթացքում մշակվել և հաստատվել է բուհերի և դպրոցների վարկանիշավորման համապատասխան մեթոդաբանությունը, ինչը Հայաստանում իրականացվում է առաջին անգամ: ՀՀ ԿԳՆ-ի նախաձեռնությամբ կառավարությունը ԱԺ է ներկայացրել «Հանրակրթության մասին» և «Կրթության մասին» ՀՀ օրենքներում լրջագույն փոփոխություններ կատարելու առաջարկը, որն արդեն անցել է առաջին ընթերցումը: Օրենսդրական նախաձեռնության կարևոր առանձնահատկությունը համընդհանուր ներառականության օրենսդրորեն ամրագրումն է, որը, ըստ նախարարի, երեխաների կրթական իրավունքերի պաշտպանությանն ուղղված կարևոր քայլ է: Խորհրդարանը հավանություն է տվել նաև բարձրագույն կրթության ոլորտը կարգավորող օրենսդրական փաթեթին, որի շնորհիվ խստացվել են բուհերի լիցենզավորման չափանիշները: Ըստ այդմ` գալիք տարվանից ՀՀ ԿԳՆ-ն բուհերում ստուգումներ իրականացնելու իրավասություն կունենա, ինչն ավելի լայն հնարավորություն կտա որոշել այս կամ այն բուհի որևէ ֆակուլտետի գործունեության համապատասխանությունը օրենքին:

Նախարարը տեղեկացրել է նաև, որ վերջին չորս տարվա ընթացքում ԿԳՆ վերահսկողության խստացման արդյունքում ավելի քան 90 մասնավոր բուհերից այսօր գործում են 34-ը: «Այս տարի առաջին անգամ մասնավոր բուհերի դիմորդները ընդունելության քննություններն հանձնել են կենտրոնոցված՝ պետական բուհերի դիմորդների հետ միասին: Կրթության որակի խստացման առումով մեր քաղաքականությունը շարունակական և հետևողական է լինելու»,- նշել է նախարարը:

Հանրակրթության ոլորտում իրականացված աշխատանքների մասին՝ տարվա ընթացքում շուրջ 10 հազար ուսուցիչներ վերապատրաստվել և ատեստավորվել: Տարրական դասարանների աշակերտենրի համար բոլոր դասագրքերն այս տարվա սեպտեմբերի 1-ից եղել են անվճար՝ նախկինում օտար լեզվի և «Երաժշտության» դասագրքերը վճարովի էին: Հայաստանի 1100 դպրոցների տրվել է ուսումնական զենք ունենալու թույլտվություն: 220 հազար աշակերտներ մասնակցել են ՊՆ-ի հետ համատեղ կազմակերպված ռազմադաշտային պարապմունքներին: Ավելի քան 70 համայնքների դպրոցներին կից բացվել են նախակրթարաններ:

Մասնագիտական կրթության ոլորտում՝ վերապատրաստվել են 1000 դասախոս և վարչական աշխատող: Կառավարության կողմից 50 տոկոսով ավելացվել է պետական պատվերն ուսումնարաններում և քոլեջներում: 60 ՄԿՈՒ հաստատություններ ստացել են նորագույն սարքավորումներ և գույք: Եվրոպական Միության փորձագետների կողմից տրվել է դրական գնահատական Հայաստանում մասնագիտական կրթության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ: «ՄԿՈՒ ոլորտում մենք անցել ենք կառավարման նոր մոդելի՝ Երևանի քաղաքապետարանի և պետական կառավարման այլ մարմինների ենթակայությամբ գործող միջին մասնագիտական կրթական հաստատություններն անցել են ՀՀ ԿԳՆ ենթակայության տակ: Ստեղծվել է նաև Ուսուցման ազգային հիմնադրամը, որը թույլ կտա սերտացնել կապերը աշխատաշուկայի և կրթական համակարգի միջև: 2012 թվականի մասնագիտական կրթության զարգացման հայեցակարգը ենթարկվել է փորձաքննության և ստացել կառավարության դրական եզրակացությունը»,- տեղեկացրել է նախարար Ա. Աշոտյանը:

Բարձրագույն կրթության ոլորտում իրականցված աշխատաքների վերաբերյալ նախարարը նշել է, որ ընդունվել է պետական ավարտական քննությունների նոր կարգը: Այն միտված է ուսանողների իրավունքների պաշտպանությանը: Առաջին անգամ անցկացվել է «Լավագույն ուսանող» մրցույթը, արդյունքները կհրապարակվեն հունվարին: Հաստատվել է ուսման վարձավճարների ձևավորման մեթոդաբանությունը, Հայաստանը միացել «Եվրոստուդենտ» միջազգային ծրագրին, Հայաստանի բուհերը շահել են 9 «Տեմպուս» ծրագիր, ինչը նախորդ տարիների համեմտությամբ նկատելիորեն բարձր ցուցանիշ է: Ուժեղացվել է հսկողությունը պետական բուհերում՝ վերահսկողական գործառույթը, ըստ նախարարի, կլինի շարունակական և մինչև գալիք տարվա հունիս ամիսը բոլոր բուհերում կանցկացվեն ստուգումներ:

Միջազգային համագործակցություն և սփյուռքի հետ տարվող աշխատանքներ. Հայաստանի բուհերում սովորող 250 ուսանողներ միջպետական պայմանագրի շրջանակում հնարավորություն են ստացել ուսանել արտերկրի բուհերում: Շուրջ 40 հազար դասագրքեր են բաժանվել սփյուռքի դպրոցներին, վերապատրաստվել են սփյուռքահայ դպրոցների ուսուցիչները՝ ամենամյա պետական ծրագրի շրջանակում:

ՀՀ բուհեր են ընդունվել 1400 արտասահմանցի ուսանողներ, ընդունելության գործընթացը նախպատրաստական կուրսերում շարունակվում է:

ՀՀ ԿԳՆ պաշտոնական կայքը եղել է պետական և գերատեսչական կառույցների կայքերի առաջատար եռյակում: Տարվա ընթացքում ԿԳՆ կայքում հրապարակվել է 600 լրատվական և տեղակատվական նյութ՝ նպատակ ունենալով ապահովել նախարարության թափանցիկ և հաշվետվողական աշխատանքը, այդ թվում նաև արագ արձագանքելով հասարակությանը հուզող հարցերին: ՀՀ ԿԳՆ-ն առաջինն է պետական կառույցներից, որը բացել և սպասարկում է «ՀՀ ԿԳն ընդունարան» ֆեյսբուքյան էջը, որտեղ ստացված բոլոր ահազանգերը ստացել են համապատասխան ընթացք: Նախարարը ներկայացրել է նաև «Թեժ գիծ» հեռախոսակապով ստացված ահազանգերի, նախարարություն դիմած քաղաքացիների դիմումների և դրանց տրված պատասխանների վերաբերյալ տեղեկատվություն: Ստեղծվել է դասագրքերի և ուսումնաօժանդակ նյութերի էլեկտորնային շտեմարան և կրթական պետական փաստաթղթերի տեղակատվական համակարգ: Վերջինս հնարավորություն է տալիս յուրաքանչյուր մարդու որոնողական համակարգի միջոցով ճշտել ցանկացած քաղաքացու կրթական փաստաթղթի իսկությունը: Նախարարի խոսքով՝ այդ համակարգում այս պահին մուտքագրված է 70 հազար տվյալ, համակարգի համլրումը շարունակվում է:

Գիտության բնագավառ. ԱՊՀ երկրների շարքում Հայաստանը ցիտման ինդեքսով և միջազգային վարկանշային գիտական պարբերականներում մեկ շնչին բաժին ընկնող հրապարակումների թվով գրավել է առաջին տեղը: «Գիտության բանգավառի այս ցուցանիշները վկայում են, որ անկախ բազմաթիվ խնդիրներից, Հայաստանի գիտությունը մրցունակ է և առաջատար է ԱՊՀ-ում»:
Նախարարը, մինչ լրագրողների հարցերին պատասխանելը, անդրադարձել է ֆեյսբուքյան օգտատերի հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են Հայաստանում մշակութային կրթությանը, Բոլոնայի գործընթացի շրջանակում միջազգային փորձի տեղայնացմանը, համալսարանական գիտությանը և Փ. Թերլեմեզյանի անվան պետական քոլեջի տնօրենի մրցույթին: Վերջին հարցի հետ կապված՝ նախարարը նշել է, որ մրցութն ու տնօրենի նշանակումը կատարվել են ՀՀ օրենսդրության բոլոր պահանջներին համապատասխան: Նախարարը ընդգծել է, որ տնօրենի մրցույթը շատ թափանցիկ և արժանահավատ է եղել, հաղթած երկու թեկնածուներից ինքն ընտրել է ժամանակավոր պաշտոնակատար Աննա Մնացականյանին: Ինչ վերաբերում է մրցույթի պայմանների փոփոխությանը՝ ապա ըստ Ա. Աշոտյանի՝ նախօրոք հայտարարված մրցույթին մասնակցելու ոչ մի հայտ ներկայացված չի եղել: Նախարարը պատասխանել է նաև ասուլիսին ներկա լրագրողների հարցերին, որոնք վերաբերել են կրթության ոլորտում առկա կոռուպցիոն երևույթներին, հետբուհական կրթությանը, բուհերի վարձավճարներին և այլն:

Ամփոփելով հաշվետու ասուլիսը՝ ՀՀ ԿԳ նախարարը շնորհակալություն է հայտնել լրատվամիջոցներին՝ տարվա ընթացքում նախարարության հետ ակտիվ համագործակցելու, ոլորտի աշխատանքները, ձեռքբերումներն ու խնդիրները արդյունավետ լուսաբանելու համար: Ա. Աշոտյանը շեշտել է, որ ԶԼՄ-ները լավագույնս աջակցել են ոլորտում առկա խնդիրները բացահայտելու և դրանց՝ նախարարության կողմից օպերատիվ լուծում տալու հարցում:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ ՊետերբուրգԱդրբեջանը հերքում է և բողոք է ներկայացրել ԳերմանիայինՀայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասինՖիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառովԼիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանըԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆՄեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքելԹրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասինԻրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառովԻրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան Արթուր Դանիելյանը կալանավորվեց 2 ամսովԱրևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերինՀայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարըԻրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցերԻրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը Դուք խլացել ու կուրացել եք, կամ պարզապես հրաժարվում եք ընդունել իրականությունը. ԱբովյանՄերցը Սաքսոնիա-Անհալթի խորհրդարանի ղեկավար AfD-ի ներկայացուցչի ընտրությունը «պատմական շրջադարձ» է անվանել ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն էՖրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքումԻմ հրաժարականի դեպքում այլևս չեք հայտնվի խորհրդարանում․ Փաշինյանը զգուշացնում է Ի՞նչ են մտածում մարդիկ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի մասինՄրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար Հանձնվելը մեղք է․ Իշխանյանը՝ Եկեղեցու դեմ իրականացվող ոտնձգությունների մասին«Շառլոտ»-ի գործունեությունը դադարեցվել է.Եվրախորհրդարանում տեղադրվել է Թրամփի մերկ արձանը (տեսանյութ) Տենց զիջող էինք, էն գլխից էլ կզիջեինք, ասում եք՝ Արցախը զիջեցինք, մյուս կողմից էլ՝ 5000 զոհ տվեցինք Կարողա շատ կոչ անեն որոշեմ հրաժարական տալ, դրանից իրանց ոչ մի լավ բան չի սպասվում Դուք ընդդիմություն չեք, դուք նվեր եք. Փաշինյան Եթե մի պահ մայրական բնազդը կառավարեր, սպասեր ոստիկաններին, էդ ամենը տեղի չէր ունենա. Փաշինյան Ճողոպրելուց խոսում է մեկը, ով «քլունգն առած»՝ քանդում է մայր բուհը. Ղազինյան Ասեք՝ ի՞նչ ենք զիջել, մենք ընդհանրապես որևէ բան չենք զիջել. Փաշինյանը՝ Վարդևանյանին Մենք Հայաստանի տարածքի վերաբերյալ ունենք բացառապես պետական պատկերացում. Փաշինյան Կարու՞մ եք՝ Ալիևի քթից բերեք, մենք ձեզնից չենք վախենում. Վարդանյանը՝ Փաշինյանին Ղազախստանում ցանկանում են սահմանափակել մինչև 16 տարեկան երեխաների գրանցումը սոցիալական ցանցերում Դուք հիմա զբաղվում եք ադրբեջանցի ահաբեկչի փաստաբանությամբ. Հարությունյանը` Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական Է ծեծի ենթարկվել (տեսանյութ) Ես երբևէ ֆիզիկապես չեմ տեսել Նիկոլ Փաշինյանին՝ ոչ Հայաստանից դուրս, ոչ էլ Հայաստանում եղած տարիներին. ՄինասյանԿենդանակերպի 3 նշաններ, որոնք կունենան հաջող 2027 թվական. կհայտնվի կարևոր ծրագրեր իրականացնելու հնարավորություն Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցումԱռանց բացառության բոլոր ուղղություններով աճ ենք ունեցել. Պապոյան Գրադարանների դերը շարունակաբար ընդլայնվում. ԱնդրեասյանԱրդեն 4-րդ համաշխարհային պատերազմն եք սկսել Շաքիի դեպքի վրա. Փաշինյան Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ Երևանի կենտրոնում էլ են մարդ գնդակահարում, ի՞նչ անենք, փշալար քաշե՞նք. Փաշինյան «Ռոսատոմ»-ը հաստատել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը մինչև 2031 թվականըՀանրությանը մանրամասնեք` քանի՞ օր եք պատերազմել, ե՞րբ եք զորացրվել. Պապիկյանը` Մանուկյանին Այսօր ՀՀ-ում 60-ից ավել բիզնեսներ ապօրինի փակված են, ո՞նց եք գնահատում սա. Խամոյանը՝ Գրիգորյանին Մոնղոլիան Սիբիրում ժանտախտի դեպքից հետո Ռուսաստանի հետ սահմանին բժշկական հսկողություն է սահմանելԼայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ամենադիտված