Հնդկաստանում արցունքաբեր գազով և ջրցան մեքենաներով ցրել են կանանց ցույցը
Աշխարհ
Հնդկաստանում ոստիկանությունը ջրցան մեքենաների և արցունքաբեր գազի օգնությամբ ցրել է կանանց համար հավասար իրավունքներ պահանջող ցուցարարներին, գրում է Agence France-Presse-ը: Դելլիում արդեն 6-րդ օրը ձգվող ցույցերը կապված են խմբակային դաժան բռնաբարության հետ, որը տեղի է ունեցել Հնդկաստանի մայրաքաղաքում մոտ մեկ շաբաթ առաջ: Հանցագործությունը երկրում հանրային բողոքի պատճառ է դարձել: Բացի այդ, ցուցարարները դժգոհ են կանանց անվտանգության չափազանց ցածր մակարդակից և պահանջում են հանցագործներին մահապատժի ենթարկել:
Ինչպես գրում է The Times of India-ն, շաբաթ օրը ցույցին մասնակցել է մի քանի հարյուր մարդ: Ցույցի ընթացքում անկարգություններ են եղել, ինչի հետևանքով երկկողմանի մի քանի մարդ է տուժել: Ոստիականությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ օգտագործել` ցուցարարներին ցրելու համար:
Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ-ները, 23-ամյա զոհը մինչև այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Անցած կիրակի նա, իր 28-ամյա ընկերոջ հետ դուրս գալով կինոթատրոնից, ավտոբուս է նստել: Ավտոբուսում հարբած 6 տղամարդ բռնաբարել է աղջկան, ծեծել ընկերոջը, ապա երկուսին էլ դուրս նետել արագ ընթացող ավտոբուսից: 6 հանցագործներն այժմ ձերբակալված են:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)