Ի՞նչ նվերներ են ստանում Ձմեռ պապիկից մեր աստղերի երեխաները
Հասարակություն
Դերասանուհի Լուիզա Ղամբարյանի 7-ամյա դուստրը՝ Գաբրիելլան, պարզվում է ոչ միայն նամակ է գրել Ձմեռ Պապիկին, այլև արդեն ցանկանում է իմանալ նրա էլեկտրոնային փոստի հասցեն, որպեսզի նամակները միանգամից այդ հասցեով ուղարկի: Այդուամենայնիվ, քանի դեռ չգիտի Ձմեռ Պապիկի էլ. հասցեն, նա նամակ է գրել, որտեղ խնդրել է, որպեսզի իր համար Ձմեռ Պապիկը բերի թագուհու և թիթեռնիկի շորիկներ ինչպես նաև, այդ տարիքի աղջիկներին շատ բնորոշ, ինչպես Գաբին է նշել նամակում՝ «քսվելիք»:
Լուիզան armstar.am-ի հետ զրույցում նշեց, որ միայն ուրախ է դստեր նման ցանկությունների համար. «Համենայն դեպս ես ուրախ եմ, որ աղջիկս iphone կամ ipad չի ուզել, դա գուցե նրանից է, որ ունի, կամ իր մոտ ուղղակի շատ «մաքուր» շրջան է»:
Հեռուստահաղորդավար Արմեն Պետրոսյանը՝ Մենչը մի քանի րոպե փորձում էր ի մի բերել իր 3 փոքրիկի` Ձմեռ Պապիկին պատվիրած նվերների ցանկը, ապա, հիշելով դրանց մի մասը, սկսեց թվարկել. «Մեծ աղջիկս, ով 9 տարեկան է, playstation է ուզել, 4-ամյա երկվորյակներիցս՝ տղաս՝ սահնակ, հագուստ և ինչպես ինքն է ասում՝ տաչկի ավտո պուլտով: Ի տարբերություն եղբոր՝ փոքր աղջիկս ավելի աղջկական իրեր է «պատվիրել» Ձմեռ Պապիկին՝ խաղալիքից պատրաստված խոհանոց, «Մաշան և արջը» մուլտֆիլմի հերոսներից Մաշային և հագուստ»:
Ի դեպ, Արմենն ասաց, որ երեխաները նամակներ գրելուհամար ժամանակ չեն ծախսում, անմիջապես հայրիկին են ասում իրենց ցանկությունները: «Չգիտես ինչու, կարծում են , որ մոտ ենք ես ու Ձմեռ Պապը» ,-կատակում է Արմենը:
Մկրտիչ Արզումանյանը՝ Կարգին Մկոն էլ, զրույցում պատմեց, որ իր 11-ամյա աղջիկը, թեև արդեն չի հավատում Ձմեռ Պապիկին, այդուամենայնիվ գլխարկ է ուզել ծնողներից. «Ինչ որ յուրահուկ գլխարկ է ուզել, փորձում ենք գտնել»: Իսկ 5-ամյա որդին հավատում է ամանորյա հեքիաթին, սակայն դեռ չի կողմնորոշվել, թե Ձմեռ Պապիկից այս տարի ինչ նվեր ուզի:
Երգչուհի Ալլա Լևոնյանի երեխաներն էլ, ինչպես խոստովանեց Ալլան, դեռ չեն հասցրել որևէ նվեր ուզել Ձմեռ Պապիկց, քանի որ զբաղված են տարբեր խմբակների հանդեսներով և ավարտական քննություններով: «Դեռ չենք էլ հասցրել զրուցել միմյանց հետ, որպեսզի իմանամ, թե ինչ են այս տարի Ձմեռ Պապիկից ցանկանում » -նշեց երգչուհին: Այդուհանդերձ մտաբերեց, որ անցյալ տարի աղջիկը ՝ Ժաննան ipad էր ուզել և ստացել էր իր նվերը, տղան՝ խաղալիք ավտոմեքենա:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը