Կանադայում մարդատար ինքնաթիռ է կործանվել
Աշխարհ
Կանադայի Նունավութ նահանգում մարդատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել: Ինչպես դեկտեմբերի 22-ին տեղակացրել է CSC News-ը, օդանավում եղել է 9 մարդ, այդ թվում` օդանավի անձնակազմն ու մեկ երեխա:
Ուղևորներից մեկը զոհվել է: Օդաչուներից մեկին բժշկական շտապ օգնություն է ցուցաբերվել տեղում, իսկ երկրորդը բուժման նպատակով ուղարկվել է Վիննիպեգ քաղաք:
Տուժածներ կան նաև ուղևորների մեջ, սակայն առավել մանրամասն տեղեկություն դեռևս չի հաղորդվում:
Կանադական Perimeter Aviation ավիաուղիների ինքնաթիռը դուրս է եկել Վիննիպեգ քաղաքից և վթարի ենթարկվել նշանակետից մեկ կմ հեռավորության վրա: Ավիավթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով 18:00-ին (04:00): Պատճառների մասին ոչինչ հայտնի չէ:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)