Նախնական տվյալներով` եգիպտացիների 60%-ը կողմ է քվեարկել Սահմանադրությանը
Մերձավոր Արևելք
Եգիպտոսում սահմանադրական հանրաքվեին մասնակցած քաղաքացիների ավելի քան 60%-ը կողմ է քվեարկել Սահմանադրության ընդունմանը, հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
Ընդհանուր առմամբ` դեկտեմբերի 15-ին և 22-ին երկրում ընթացած սահմանադրական հանրաքվեի երկու փուլերի արդյունքում նոր Սահմանադրության ընդունմանը կողմ է քվեարկել եգիպտացիների 63%-ը, դեմ` 36%-ը: Հանրաքվեին մասնակցելու իրավունք ուներ 18 տարին լրացած` Եգիպտոսում բնակվող 51 մլն քաղաքացի, և ևս կես մլն եգիպտացիներ, ովքեր ապրում և աշխատում էին արտասահմանում:
Պաշտոնական տվյալները կհրապարակվեն Կահիրեում` Գերագույն ընտրական հանձնաժողովի հատուկ մամլո խորհրդակցության ժամանակ:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ