ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 12 հարց Ալեն Սիմոնյանը և Գերտ Յան Կուպմանը կարևորել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների հետևողական զարգացումը Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկման համակարգերի վերաիմաստավորմանը վերաբերող հարցեր Աշտարակում 38-ամյա տղամարդը սպառնացել է բռնություն գործադրել շտապօգնության բժիշկների նկատմամբ Հունվար-սեպտեմբերին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 27.8 մլրդ դրամ հավելուրդով Եղոյանը չի բացառել կաթողիկոսին քննիչ հանձնաժողով հրավիրելու հնարավորությունը Դատարանը թույլատրել է Արշակ Խաչատրյանին բուժման նպատակով դուրս գալ Վաղարշապատից Ճնշումներ՝ ԱՄՆ-ում հայերի նկատմամբ. Զբաղվեք սեփական երկրի խնդիրներով․ Ադրբեջանը՝ Իրանին Գլենդելում հայ ընտանիքի ձերբակալության մասին ահազանգեր, Ստեփանավանի ընտրական անակնկալը Հաջիևը կրկին մեղադրանքներ է հնչեցրել հայերի հասցեին և ներողություն պահանջել Արտակարգ պատահար․ Երևանում «Deepal»-ը վրաերթի է ենթարկել տատ ու թոռան, ապա բախվել երկու կայանված մեքենայի Հայ դատի կենտրոնական գրասենյակը ներկայացրել է Ռուբեն Վարդանյանի գործի վերաբերյալ իրավական ժողովածու 

Նման ԱԺ–ում մանդատներից հրաժարվելը հուսահատության ժեստ չէ, այլ կարևոր ռազմավարական քայլ. Դավիթ Անանյան

Հրապարակումներ

Խորհրդարանում անընդհատ կրկնվող՝ փողոցին հարիր իրադարձությունները պետք է ընկալել կենտրոնանալով ոչ թե տեղի ունեցողի էության՝ այլ հետևյալ հարցի վրա․ ի՞նչ է անում ընդդիմությունը խորհրդարանում, մի վայրում, որը ակնհայտորեն կորցրել է իր լեգիտիմությունը հասարակության զգալի մասի աչքում։ Այս մասին իր էջում գրել է ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:

«Ակնհայտ է, որ այն պայմաններում, երբ խորհրդարանական մեծամասնությունը գործում է գործադիրի, ավելի ճիշտ՝ գարծադիրի ղեկավարի, այսինքն մեկ անձի շահերի համար, այն էլ՝ «փակ ռեժիմում», ընդդիմության ներկայությունն ավելի շատ ձևականություն է դառնում, քան ժողովրդավարական վերահսկողության արդյունավետ գործիք։ Նման պայմաններում ընդդիմության մանդատները այլևս ներկայացուցչական կամ հակակշռող գործառույթ չեն կատարում, այլ պարզապես ընդգծում են բազմաթիվ հանրային պահանջների և դրանք իրականացնելու գործող համակարգի անկարողության միջև եղած անջրպետը։

Եթե խորհրդարանը կորցրել է իր կապը հասարակության հետ, եթե այն այլևս կարևոր որոշումներ կայացնելու կամ փոխզիջումներ գտնելու վայր չէ, այլ դարձել է ավտորիտար մեծամասնությունը ամրապնդելու հարթակ, ապա հասարակությանը, հավանաբար, մնացել է ճնշման միայն մեկ գործիք՝ այս ինստիտուտի համընդհանուր հանրային մերժումը՝ քաղաքական մեծամասնության ներկայացուցիչներին սոցիալական մեկուսացման արժանացնելու միջոցով։

Այս պայմաններում տիտղոսակիր ընդդիմության համար կարևոր քայլ կարող է լինել խորհրդարանին «քաղաքական իզգոյացման» արժանացնելը՝ մանդատները վայր դնելով։ Սա չի դիտվի որպես քաղաքական թուլություն կամ պարտություն, այլ հնարավորություն՝ քաղաքական պայքարը ժողովրդավարության կեղծ ասպարեզից տեղափոխելու իրական սոցիալական բողոքի հարթություն։ Սա կդիտվի հանրության ու ժողովրդի համար խնդիրների լուծմանը մասնակցելու այլընտրանքային ուղիների որոնման մի իսկական դեմոնստրացիա։

Իսկ խորհրդարանը, արժանանալով «քաղաքական իզգոյացման», ակնհայտորեն կբախվի հանրային վստահության և ճանաչման լիակատար կորստի հետ։ Պատմությունը գիտի բազմաթիվ օրինակներ, երբ քաղաքական ինստիտուտները՝ դուրս գալով իրենց սահմանադրական ֆունկցիոնալությունից, առաջացրել են ճգնաժամ, իսկ պատասխանատու ընդդիմությունը ստանձնել է այդ ճգնաժամի վերացման քաղաքական գործընթացի առաջնորդությունը՝ մերժելով փոխազդել առկա համակարգի ներսում այդ ճգնաժամի կրողների հետ։

Հարգելի ընդդիմություն, նման խորհրդարանում ինստիտուցիոնալ ներկայությունից հրաժարվելը հուսահատության ժեստ չէ, այլ կարևոր ռազմավարական քայլ՝ քաղաքական տարածքը վերակազմակերպելու համար»,- գրել է նա:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 12 հարցԱլեն Սիմոնյանը և Գերտ Յան Կուպմանը կարևորել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների հետևողական զարգացումըՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկման համակարգերի վերաիմաստավորմանը վերաբերող հարցերNBC. Իլինոյսի տասնմեկ շրջաններ կքվեարկեն 51-րդ նահանգը ստեղծելու օգտինԱշտարակում 38-ամյա տղամարդը սպառնացել է բռնություն գործադրել շտապօգնության բժիշկների նկատմամբՀունվար-սեպտեմբերին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 27.8 մլրդ դրամ հավելուրդովTimes-ը հրապարակել է Ուկրաինայի համար հաշտության պայմաններըԵղոյանը չի բացառել կաթողիկոսին քննիչ հանձնաժողով հրավիրելու հնարավորությունըԲըրնհեմը բացառում է Մեծ Բրիտանիայում արտահերթ ընտրությունների հնարավորությունըԴատարանը թույլատրել է Արշակ Խաչատրյանին բուժման նպատակով դուրս գալ ՎաղարշապատիցERR․ Էստոնիան Նարվայի մոտակայքում ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններ է անցկացնումՃնշումներ՝ ԱՄՆ-ում հայերի նկատմամբ. Զբաղվեք սեփական երկրի խնդիրներով․ Ադրբեջանը՝ ԻրանինՎրաստանը հայտարարել է, որ 2024 թվականի խորհրդարանական ընտրությունները կմնան ԵՄ-ի համար ամոթալի օրԳլենդելում հայ ընտանիքի ձերբակալության մասին ահազանգեր, Ստեփանավանի ընտրական անակնկալըCNN. Նեթանյահուն չի կարողացել համոզել Թրամփին հարվածել Իրանին Իսրայելի ընտրություններից առաջՀաջիևը կրկին մեղադրանքներ է հնչեցրել հայերի հասցեին և ներողություն պահանջելԱրտակարգ պատահար․ Երևանում «Deepal»-ը վրաերթի է ենթարկել տատ ու թոռան, ապա բախվել երկու կայանված մեքենայիԼեհ-ուկրաինական սահմանին մեքենաների հերթեր են գոյացելՀայ դատի կենտրոնական գրասենյակը ներկայացրել է Ռուբեն Վարդանյանի գործի վերաբերյալ իրավական ժողովածուԻրանը ԵՄ-ից որևէ առաջարկ չի ստացել Մերձավոր Արևելքի իրավիճակի շուրջ բանակցությունների համարԱրմավիրի դատարանից կալանավոր է փախել․ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնումՔարով բարձված «ԶԻԼ»-ը բախվել է կովին․ անասունը սատկել է, բեռնատարը՝ կողաշրջվելԱրշակ Սրբազանը հետագա դատական նիստերին չի մասնակցի. դատարանը բավարարեց միջնորդությունըՖրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդՎիեննայի փառատոնի շուրջ սկանդալից հետո WOFA-ն նոր հրավեր կուղարկի Արցախի համույթներինBBC-ի փորձագետները քննարկել են «Ոսկե գնդակի» հավակնորդներին․ գլխավոր անունների թվում է ՅամալըԲնակարանային գողությունների թիվը նվազել է՝ հանցավոր խմբերի բացահայտման արդյունքում. ՍարգսյանՖրանսիան կշարունակի պարետային ժամ սահմանել խոշոր քաղաքներումԳյումրիում բնակելի տուն է այրվել․ քաղաքացուն տեղում բուժօգնություն է ցուցաբերվելՍևանից դուրս են բերվել ապօրինի խեցգետնորսիչներՀԵՑ-ը այս տարվա երրորդ եռամսյակի ավարտին երկու անգամ ավել հարկ է վճարել պետբյուջե․ Ռոմանոս ՊետրոսյանԶելենսկին հայտարարություն է արել Ռուսաստանի հետ տարածքների փոխանակման մասին«Քլիվլենդ Բրաունսը» հաղթանակով վերադարձել է AFC North-ի առաջատարի դիրքԵկամուտների հայտարարագրերի լրացման գործընթացը պարզեցվել է, վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է․ ՊԵԿTasnim. Իրանի նախագահը կմեկնի Ռուսաստան՝ գազ արտահանողների գագաթնաժողովին մասնակցելու համարԱրարատում ապօրինի ընդերքօգտագործման պատճառած 50 մլն դրամի վնասը վերականգնվել էԼեհաստանը F-16-ի օդաչուների պակաս ունիԵրևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 7 և 10-ամյա քույրերը վերակենդանացման բաժանմունքում ենՓաշինյանն ու Կուպմանը անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացիկ փուլինՇվեյցարիան պատրաստ է միջնորդել Ուկրաինայի հարցով խաղաղության երկխոսությունըԱրման Ծառուկյանը նվեր է ստացել «Բարսելոնայի» նախագահի կողմիցՀայաստան կժամանի Նիդերլանդների արտաքին գործերի նախարարըԸնտրակաշառքի դեպք է արձանագրվել, այն դեռ պետք է ստուգվի․ Արփինե ՍարգսյանԱՄՆ-ը կարող է սկսել Մերձավոր Արևելքում գտնվող դիվանագիտական ​​առաքելությունների տարհանումըԵկեղեցու ճգնաժամն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովը գործելու է մինչև 1,5 տարի«Պարմա» և «Տիտան» սուպերմարկետներում իրավախախտումներ են հայտնաբերվել. ՀԿՊԾԻշխանությունները այնպիսի ընդդիմություն են ուզում, որը պատրաստ է ամեն ինչ զիջել Ադրբեջանին․ԱբրահամյանՓհուքեթում ջրհեղեղը վնասել է տներՀայաստանը ներքին խնդիրներ ունի, մենք հետևում ենք գործընթացին․ Բայրամով«Չայնիի» ոլորաններում վթարված «Lamborghini»-ից համարանիշները հանել էին մինչև պարեկների ժամանումը
Ամենադիտված