ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 12 հարց Ալեն Սիմոնյանը և Գերտ Յան Կուպմանը կարևորել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների հետևողական զարգացումը Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկման համակարգերի վերաիմաստավորմանը վերաբերող հարցեր Աշտարակում 38-ամյա տղամարդը սպառնացել է բռնություն գործադրել շտապօգնության բժիշկների նկատմամբ Հունվար-սեպտեմբերին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 27.8 մլրդ դրամ հավելուրդով Եղոյանը չի բացառել կաթողիկոսին քննիչ հանձնաժողով հրավիրելու հնարավորությունը Դատարանը թույլատրել է Արշակ Խաչատրյանին բուժման նպատակով դուրս գալ Վաղարշապատից Ճնշումներ՝ ԱՄՆ-ում հայերի նկատմամբ. Զբաղվեք սեփական երկրի խնդիրներով․ Ադրբեջանը՝ Իրանին Գլենդելում հայ ընտանիքի ձերբակալության մասին ահազանգեր, Ստեփանավանի ընտրական անակնկալը Հաջիևը կրկին մեղադրանքներ է հնչեցրել հայերի հասցեին և ներողություն պահանջել Արտակարգ պատահար․ Երևանում «Deepal»-ը վրաերթի է ենթարկել տատ ու թոռան, ապա բախվել երկու կայանված մեքենայի Հայ դատի կենտրոնական գրասենյակը ներկայացրել է Ռուբեն Վարդանյանի գործի վերաբերյալ իրավական ժողովածու 

Լավրովյան թուրքասիրությունը Ռուսաստանին ապահով հանգրվան չի տանում․ Արմեն Այվազյան

Հրապարակումներ
Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը.
 
«Երեկ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը իր հանդիպումներից մեկի ընթացքում հանդես է եկել հետևյալ թուրքամետ կամ, ավելի ստույգ, թուրքասիրական հայտարարությամբ.
«Եթե խոսենք մեր Եվրասիական մայրցամաքի մասին, ապա այստեղ դեռ շարունակում են գոյություն ունենալ մեծ քաղաքակրթություններ՝ չինականը, հնդկականը։ Այժմ վերածնվում է նաև օսմանյան քաղաքակրթությունը։ Մենք հույս ունենք, որ այդ վերածննդի գործընթացը կհամաձայնեցվի մյուս ենթատարածաշրջանային միտումների հետ»։
[«Если брать наш Евразийский континент, где продолжают существовать великие цивилизации – китайская, индийская. Сейчас возрождается также османская цивилизация. Мы надеемся, что процесс этого возрождения будет гармонизирован с другими субрегиональными тенденциями».]
Սա արդեն ոչ այլ ինչ է, քան թուրքական պատմագրության կեղծ թեզերի ուղիղ որդեգրում և պատմության կոպիտ խեղաթյուրում։ Այն, թե ինչ ծանրագույն հետևանքներ է բերել «օսմանյան քաղաքակրթության վերածննդի գործընթացը» ամբողջ տարածաշրջանի համար վերջին տասնամյակներում՝ բոլորիս աչքի առջև է.
• Կիպրոսի հարյուր հազարավոր հույների էթնիկ զտում, ինչպես նաև այդ պետության տարածքի մոտ 40 տոկոսի արդեն 51 տարի տևող բռնազավթում և բռնակցում.
• Արցախում իրականացված էթնիկ զտում և ցեղասպանություն.
• Հայաստանի Հանրապետության ավելի քան երեսնամյա շրջափակում.
• ՀՀ տարածքի ռազմավարական հողակտորների բռնազավթում Թուրքիայի դաշնակից-կցորդ Ադրբեջանի կողմից.
• Սիրիայում և այլուր միջազգային ահաբեկչական խմբավորումների խրախուսում, ֆինանսավորում և թիկունքային աջակցություն.
• Սիրիայում հրահրված արյունալի քաղաքացիական պատերազմ, այնուհետև այդ պետության փաստացի մասնատումը, հյուսիսային շրջանների բռնազավթումը, ալավիտների ջարդերը.
• Սիրիայում քրդաբնակ շրջանների քաղաքացիական բնակչության անխնա ռմբակոծումներ.
• Իրաքի հյուսային շրջանների բռնազավթում (2024 թ․ դեկտեմբերի դրությամբ թուրքական զինված ուժերը Հյուսիսային Իրաքում կառուցել էին առնվազն 136 մշտական ռազմաբազա. BBC-ի վերլուծության համաձայն՝ այդ ընդարձակ ռազմական ցանցի միջոցով Թուրքիան փաստացի վերահսկում է Իրաքի տարածքի ավելի քան 2,000 քառ. կմ).
• Քաղաքական բռնաճնշումներ Թուրքիայի ներսում՝ ազգային փոքրամասնությունների և ընդդիմադիր ուժերի նկատմամբ, և այլն, և այլն...
Իսկ եթե հարցը դիտենք պատմական տեսանկյունից, ապա պարզապես անիմաստ է հերթական անգամ անդրադառնալ Օսմանյան կայսրության ցեղասպանական էությանն ու հանրահայտ ուղեգծին։ Այդ մասին գրված գրքերը մի առանձին գրադարան կարող են կազմել։ Մասնավորապես, երջանկահիշատակ ակադեմիկոս Մկրտիչ Ներսիսյանն դեռևս 1998 թ․ ջախջախել է «օսմանյան քաղաքակրթության» մասին հնարովի դրույթները։ Նրա առանձին քննադատական ուսումնասիրությունը հենց այդպես էլ վերնագրված է՝ «ՕՍՄԱՆՅԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ «ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ՄԻՍԻԱՅԻ» ՄԱՍԻՆ»։ Ստորև՝ պատճենահանումներով, ներկայացնում եմ ընդամենը մի քանի պերճախոս հատված այդ ուշագրավ և ծավալուն վերլուծությունից, որը Մ. Ներսիսյանն անձամբ ինձ էր նվիրել՝ մի պարտավորեցնող ընծայագրով (դա էլ եմ ներառել)։
 
Մինչ այդ՝ 1997 թ․ անգլերեն առանձին գրքով ես հրապարակել եմ մի պատմագիտական ուսումնասիրություն այն մասին, որ հայությանն ամբողջությամբ բնաջնջելու ծրագրերը Կ. Պոլսում (Ստամբուլում), օսմանյան արքունիքում, քննարկվել են դեռևս 1720-ականներին (գիրքս կոչվում է «THE ARMENIAN REBELLION OF THE 1720S AND THE THREAT OF GENOCIDAL REPRISAL», այսինքն՝ «1720-ական թթ. Հայոց ապստամբությունը և ցեղասպանական ճնշամիջոցների ենթարկվելու վտանգը»)։ Այդ ժամանակ Արևելյան Հայաստանում՝ հատկապես Երևանում, Արցախում և Սյունիքում, վերստեղծվել էր հայկական մարտունակ զինուժ, որն ուժգին դիմադրություն ցույց տվեց Իրան ներխուժած օսմանյան բանակներին՝ պատճառելով նրանց մեծաքանակ կորուստներ։ Գրքում վերլուծել եմ էթնիկական բնաջնջման օսմանյան պետական ավանդույթի համակարգային, գաղափարական և հոգեբանական արմատներն ու որոշումների ընդունման մեխանիզմը։
 
Լավրովյան թուրքասիրությունը Ռուսաստանին ապահով հանգրվան չի տանում, ինչը և ավելի ու ավելի հաճախ են նկատում բազմաթիվ ռուս վերլուծաբաններ։ Սակայն այսքանով բավարարվեմ և վերադառնամ իմ ընդհատված գործերին, թեև Ս. Լավրովի զգլխիչ հայտարարության վերաբերյալ դեռ շատ բան կա ասելու։
Հ.գ. Ահա նաև նշված աշխատությունները.
 
Մ. Գ. Ներսիսյան. Օսմանյան պետության «քաղաքակրթական միսիայի» մասին. –Ներսիսյան Մ. Գ. Պատմության կեղծարարները (հոդվածներ և հաղորդումներ)։ Երևան. ՀՀ ԳԱԱ, 1998, էջ 7-58 (նույն ուսումնասիրությունը երկու մասով հրապարակվել է նաև «Պատմա-բանասիրական հանդես»-ում, 1997, № 2, էջ 41-58, 1998, № 1-2, էջ 27-44)։
Armen Aivazian. The Armenian Rebellion of the 1720s and the Threat of Genocidal Reprisal (Yerevan: Center for Policy Analysis, American University of Armenia, 1997). VI+87 pp., with a map and table.
Համացանցային հղումները՝ մեկնաբանությունների դաշտում»։
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 12 հարցԱլեն Սիմոնյանը և Գերտ Յան Կուպմանը կարևորել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների հետևողական զարգացումըՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկման համակարգերի վերաիմաստավորմանը վերաբերող հարցերNBC. Իլինոյսի տասնմեկ շրջաններ կքվեարկեն 51-րդ նահանգը ստեղծելու օգտինԱշտարակում 38-ամյա տղամարդը սպառնացել է բռնություն գործադրել շտապօգնության բժիշկների նկատմամբՀունվար-սեպտեմբերին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 27.8 մլրդ դրամ հավելուրդովTimes-ը հրապարակել է Ուկրաինայի համար հաշտության պայմաններըԵղոյանը չի բացառել կաթողիկոսին քննիչ հանձնաժողով հրավիրելու հնարավորությունըԲըրնհեմը բացառում է Մեծ Բրիտանիայում արտահերթ ընտրությունների հնարավորությունըԴատարանը թույլատրել է Արշակ Խաչատրյանին բուժման նպատակով դուրս գալ ՎաղարշապատիցERR․ Էստոնիան Նարվայի մոտակայքում ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններ է անցկացնումՃնշումներ՝ ԱՄՆ-ում հայերի նկատմամբ. Զբաղվեք սեփական երկրի խնդիրներով․ Ադրբեջանը՝ ԻրանինՎրաստանը հայտարարել է, որ 2024 թվականի խորհրդարանական ընտրությունները կմնան ԵՄ-ի համար ամոթալի օրԳլենդելում հայ ընտանիքի ձերբակալության մասին ահազանգեր, Ստեփանավանի ընտրական անակնկալըCNN. Նեթանյահուն չի կարողացել համոզել Թրամփին հարվածել Իրանին Իսրայելի ընտրություններից առաջՀաջիևը կրկին մեղադրանքներ է հնչեցրել հայերի հասցեին և ներողություն պահանջելԱրտակարգ պատահար․ Երևանում «Deepal»-ը վրաերթի է ենթարկել տատ ու թոռան, ապա բախվել երկու կայանված մեքենայիԼեհ-ուկրաինական սահմանին մեքենաների հերթեր են գոյացելՀայ դատի կենտրոնական գրասենյակը ներկայացրել է Ռուբեն Վարդանյանի գործի վերաբերյալ իրավական ժողովածուԻրանը ԵՄ-ից որևէ առաջարկ չի ստացել Մերձավոր Արևելքի իրավիճակի շուրջ բանակցությունների համարԱրմավիրի դատարանից կալանավոր է փախել․ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնումՔարով բարձված «ԶԻԼ»-ը բախվել է կովին․ անասունը սատկել է, բեռնատարը՝ կողաշրջվելԱրշակ Սրբազանը հետագա դատական նիստերին չի մասնակցի. դատարանը բավարարեց միջնորդությունըՖրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդՎիեննայի փառատոնի շուրջ սկանդալից հետո WOFA-ն նոր հրավեր կուղարկի Արցախի համույթներինBBC-ի փորձագետները քննարկել են «Ոսկե գնդակի» հավակնորդներին․ գլխավոր անունների թվում է ՅամալըԲնակարանային գողությունների թիվը նվազել է՝ հանցավոր խմբերի բացահայտման արդյունքում. ՍարգսյանՖրանսիան կշարունակի պարետային ժամ սահմանել խոշոր քաղաքներումԳյումրիում բնակելի տուն է այրվել․ քաղաքացուն տեղում բուժօգնություն է ցուցաբերվելՍևանից դուրս են բերվել ապօրինի խեցգետնորսիչներՀԵՑ-ը այս տարվա երրորդ եռամսյակի ավարտին երկու անգամ ավել հարկ է վճարել պետբյուջե․ Ռոմանոս ՊետրոսյանԶելենսկին հայտարարություն է արել Ռուսաստանի հետ տարածքների փոխանակման մասին«Քլիվլենդ Բրաունսը» հաղթանակով վերադարձել է AFC North-ի առաջատարի դիրքԵկամուտների հայտարարագրերի լրացման գործընթացը պարզեցվել է, վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է․ ՊԵԿTasnim. Իրանի նախագահը կմեկնի Ռուսաստան՝ գազ արտահանողների գագաթնաժողովին մասնակցելու համարԱրարատում ապօրինի ընդերքօգտագործման պատճառած 50 մլն դրամի վնասը վերականգնվել էԼեհաստանը F-16-ի օդաչուների պակաս ունիԵրևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 7 և 10-ամյա քույրերը վերակենդանացման բաժանմունքում ենՓաշինյանն ու Կուպմանը անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացիկ փուլինՇվեյցարիան պատրաստ է միջնորդել Ուկրաինայի հարցով խաղաղության երկխոսությունըԱրման Ծառուկյանը նվեր է ստացել «Բարսելոնայի» նախագահի կողմիցՀայաստան կժամանի Նիդերլանդների արտաքին գործերի նախարարըԸնտրակաշառքի դեպք է արձանագրվել, այն դեռ պետք է ստուգվի․ Արփինե ՍարգսյանԱՄՆ-ը կարող է սկսել Մերձավոր Արևելքում գտնվող դիվանագիտական ​​առաքելությունների տարհանումըԵկեղեցու ճգնաժամն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովը գործելու է մինչև 1,5 տարի«Պարմա» և «Տիտան» սուպերմարկետներում իրավախախտումներ են հայտնաբերվել. ՀԿՊԾԻշխանությունները այնպիսի ընդդիմություն են ուզում, որը պատրաստ է ամեն ինչ զիջել Ադրբեջանին․ԱբրահամյանՓհուքեթում ջրհեղեղը վնասել է տներՀայաստանը ներքին խնդիրներ ունի, մենք հետևում ենք գործընթացին․ Բայրամով«Չայնիի» ոլորաններում վթարված «Lamborghini»-ից համարանիշները հանել էին մինչև պարեկների ժամանումը
Ամենադիտված