Ձնաբքի պատճառով դժվարանցանելի են Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհն ու Սելիմի լեռնանցքը
Հայաստան
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին` ժամը 09.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Ձնաբքի պատճառով դժվարանցանելի է Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհը և Սելիմի լեռնանցքը:
Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի